Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0927.110705

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2005 թվականի N 927-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի N 23 աղյուսակում կատարել լրացում և փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրվող դրամաշնորհի գումարից 2005 թվականի ինն ամսվա ընթացքում ենթակա է հատկացման 7500.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

5. Ակադեմիկոս Թախտաջյանի անձնական գրադարանը Սանկտ Պետերբուրգից Երևան տեղափոխելու ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 2270.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

6. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսված առանձին ծրագրերի ֆինանսավորման մասին» N 74-Ն որոշմամբ սահմանված կարգով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 29-ի

N 927-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային  |Բյուջետային ծախսերի          |Վերաբաշխում «Հայաստանի       |

|ծախսերի      |գործառական դասակարգման խմբերի|Հանրապետության 2005 թվականի  |

|գործառական   |և  ենթախմբերի, տնտեսագիտական |պետական բյուջեի մասին» ՀՀ    |

|դասակարգման  |դասակարգման հոդվածների,      |օրենքի N 1 հավելվածում և     |

|             |ֆինանսավորվող ծրագրերի և     |փոփոխություններ ՀՀ           |

|             |դրանք իրականացնող մարմինների |կառավարության 2005 թվականի   |

|             |անվանումները                 |փետրվարի 24-ի N 265-Ն որոշման|

|             |                             |N 5 հավելվածում (փակագծերում |

|             |                             |նշված են հատկացումներից      |

|             |                             |պակասեցվող, իսկ դրական       |

|             |                             |նշանով` ավելացվող գումարները)|

|_____________|                             |_____________________________|

|խումբը|ենթա- |                             |1-ին     |ինն ամիս |տարի     |

|      |խումբը|                             |կիսամյակ |         |         |

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |ԸՆԴԱՄԵՆԸ                     |      0.0|      0.0|      0.0|

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |այդ թվում`                   |         |         |         |

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|    04|    10|ԳԻՏՈՒԹՅՈՒՆ                   |      0.0| (2270.5)| (2270.5)|

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |այդ թվում`                   |         |         |         |

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |03. Գիտական և  գիտատեխնիկական|         |         |         |

|      |      |գործունեության               |         |         |         |

|      |      |ենթակառուցվածքի պահպանման ու |         |         |         |

|      |      |զարգացման ծրագրի             |         |         |         |

|      |      |շրջանակներում պետական        |         |         |         |

|      |      |աջակցություն ՀՀ ԳԱԱ          |         |         |         |

|      |      |նախագահությանը               |      0.0| (9770.5)|(17270.5)|

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի |         |         |         |

|      |      |նախարարություն               |      0.0| (9770.5)|(17270.5)|

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |այդ թվում`                   |         |         |         |

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |բյուջետային ծախսերի          |         |         |         |

|      |      |տնտեսագիտական դասակարգման    |         |         |         |

|      |      |«Ընթացիկ ներքին այլ          |         |         |         |

|      |      |տրանսֆերտային վճարներ»       |         |         |         |

|      |      |հոդվածով                     |      0.0| (9770.5)|(17270.5)|

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |01. Գիտական և  գիտատեխնիկական|         |         |         |

|      |      |գործունեության հիմնարար և    |         |         |         |

|      |      |կարևորագույն  նշանակություն  |         |         |         |

|      |      |ունեցող կիրառական            |         |         |         |

|      |      |հետազոտությունների           |         |         |         |

|      |      |իրականացման ծրագրի           |         |         |         |

|      |      |շրջանակներում պետական պատվեր |      0.0|   7500.0|  15000.0|

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |ՀՀ կրթության և  գիտության    |         |         |         |

|      |      |նախարարություն               |      0.0|   7500.0|  15000.0|

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |այդ թվում`                   |         |         |         |

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |բյուջետային ծախսերի          |         |         |         |

|      |      |տնտեսագիտական դասակարգման    |         |         |         |

|      |      |«Ընթացիկ ներքին այլ          |         |         |         |

|      |      |տրանսֆերտային վճարներ»       |         |         |         |

|      |      |հոդվածով                     |      0.0|   7500.0|  15000.0|

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|    14|      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ|      0.0|   2270.5|   2270.5|

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |այդ թվում`                   |         |         |         |

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |    06|Այլ ծրագրեր                  |      0.0|   2270.5|   2270.5|

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |այդ թվում`                   |         |         |         |

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |01. ՀՀ կառավարության         |         |         |         |

|      |      |պահուստային ֆոնդ             |      0.0|   2270.5|   2270.5|

|______|______|_____________________________|_________|_________|_________|

|      |      |ՀՀ կառավարություն            |      0.0|   2270.5|   2270.5|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 29-ի

N 927-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային |Ծախսային ծրագրի   |Ծախսային      |Լրացում և  փոփոխություններ|

|ծախսերի     |անվանումը և       |ծրագիրը       |տնտեսավարող սուբյեկտներին |

|գործառական  |համարը            |կատարող ՀՀ    |տրամադրվող դրամաշնորհների |

|դասակարգման |                  |պետական       |գումարներում և  դրամաշնորհ|

|            |                  |կառավարման    |ստացող տնտեսավարող        |

|            |                  |մարմնի        |սուբյեկտների ցանկում      |

|____________|                  |անվանումը     |__________________________|

|խում-|ենթա- |                  |              |դրական      |դրամաշնորհ   |

|բը   |խումբը|                  |              |նշանով նշված|ստացող       |

|     |      |                  |              |են ավելացվող|տնտեսավարող  |

|     |      |                  |              |գումարները  |սուբյեկտի    |

|     |      |                  |              |            |անվանումը    |

|_____|______|__________________|______________|____________|_____________|

|     |      |ԸՆԴԱՄԵՆԸ          |              |     15000.0|             |

|_____|______|__________________|______________|____________|_____________|

|     |      |այդ թվում`        |              |            |             |

|_____|______|__________________|______________|____________|_____________|

|   04|    10|01. Գիտական և     |              |     15000.0|             |

|     |      |գիտատեխնիկական    |              |            |             |

|     |      |գործունեության    |              |            |             |

|     |      |հիմնարար և        |              |            |             |

|     |      |կարևորագույն      |              |            |             |

|     |      |նշանակություն     |              |            |             |

|     |      |ունեցող կիրառական |              |            |             |

|     |      |հետազոտությունների|              |            |             |

|     |      |իրականացման ծրագրի|              |            |             |

|     |      |շրջանակներում     |              |            |             |

|     |      |պետական պատվեր    |              |            |             |

|_____|______|__________________|______________|____________|_____________|

|     |      |                  |ՀՀ կրթության  |     15000.0|             |

|     |      |                  |և  գիտության  |            |             |

|     |      |                  |նախարարություն|            |             |

|_____|______|__________________|______________|____________|_____________|

|     |      |                  |              |     15000.0|«Բժշկա-      |

|     |      |                  |              |            |կենսաբանական |

|     |      |                  |              |            |միջազգային   |

|     |      |                  |              |            |հետբուհական  |

|     |      |                  |              |            |ուսումնական  |

|     |      |                  |              |            |կենտրոն» ՊՈԱԿ|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2005
N 927-Ն
Որոշում