040.0917.110705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2005 թվականի N 917-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ, ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ 2-ՐԴ ԵՎ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 8-ի N 565 որոշմամբ Հայաստանի Հանրապետության մարզպետների լիազորությանը փոխանցված հողերի), նախկինում համայնքներին ամրացված 2-րդ և այլ հատվածներում ընդգրկված հողերի կառավարման լիազորությունները փոխանցել համապատասխան համայնքներին:
i
2. Սահմանել, որ, մինչև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը, սույն որոշման 1-ին կետում նշված հողերի վարձավճարները և հողի հարկը գանձվում է համապատասխան համայնքի բյուջե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ