Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ Հ ...

 

 

040.0752.200605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2005 թվականի N 752-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետության 2005 թվականի կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով առանձին ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների գումարների տնօրինման համար «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «04. Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով նախատեսված «Գեղարքունիքի մարզի գ. Ն. Գետաշենի N 1 դպրոց» բառերը փոխարինել «Գեղարքունիքի մարզի գ. Ն. Գետաշենի N 2 դպրոց» բառերով:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին գնումները կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով` գնման պահանջի ծագման օրը համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 16-ի

N 752-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խ |Են-|Բյուջետային ծախսերի գործառական   |Ցուցանիշների փոփոխությունը      |

|ու|թա-|դասակարգման խմբերի և  ենթախմբերի,|(ավելացումները նշված են դրական  |

|մ |խ  |ֆինանսավորվող ծրագրերի,          |նշանով, իսկ նվազեցումները`      |

|բ |ու |բյուջետային ծախսերի տնտեսագիտական|փակագծերում)                    |

|ը |մ  |դասակարգման հոդվածների և  դրանք  |________________________________|

|  |բ  |իրականացնող մարմինների           |առաջին    |ինն ամիս  |   տարի   |

|  |ը  |անվանումները                     |կիսամյակ  |          |          |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                 |-         |-         |-         |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|04|   |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ         |-         |-         |-         |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |     այդ թվում`                  |          |          |          |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|04|03 |Տարրական, հիմնական և  միջնակարգ  |20,800.0  |41,600.0  |52,000.0  |

|  |   |ընդհանուր կրթություն             |          |          |          |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |     այդ թվում`                  |          |          |          |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |19. Կրթական օբյեկտների           |20,800.0  |41,600.0  |52,000.0  |

|  |   |շինարարություն                   |          |          |          |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |     այդ թվում`                  |          |          |          |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |ՀՀ քաղաքաշինության նախարարություն|20,800.0  |41,600.0  |52,000.0  |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |     այդ թվում`                  |          |          |          |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |կապիտալ շինարարության ծախսեր     |20,800.0  |41,600.0  |52,000.0  |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|04|05 |Արտադպրոցական դաստիարակություն   |(20,800.0)|(41,600.0)|(52,000.0)|

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |     այդ թվում`                  |          |          |          |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |02. Կրթական օբյեկտների           |(20,800.0)|(41,600.0)|(52,000.0)|

|  |   |հիմնանորոգում                    |          |          |          |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |     այդ թվում`                  |          |          |          |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |ՀՀ քաղաքաշինության նախարարություն|(20,800.0)|(41,600.0)|(52,000.0)|

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |     այդ թվում`                  |          |          |          |

|__|___|_________________________________|__________|__________|__________|

|  |   |Կապիտալ նորոգումների ծախսեր      |(20,800.0)|(41,600.0)|(52,000.0)|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 16-ի

N 752-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային |Ծրագրերի և  կատարողների    |Առաջին    |Ինն ամիս  |   Տարի   |

|ծախսերի     |      անվանումները         |կիսամյակ  |          |          |

|գործառական  |                           |          |          |          |

|դասակարգման |                           |          |          |          |

|____________|                           |          |          |          |

|խում-|ենթա- |                           |          |          |          |

|բը   |խումբը|                           |          |          |          |

|_____|______|___________________________|__________|__________|__________|

|     |      |Ընդամենը                   |0.0       |0.0       |0.0       |

|_____|______|___________________________|__________|__________|__________|

|     |      |  այդ թվում`               |          |          |          |

|_____|______|___________________________|__________|__________|__________|

|     |      |ՀՀ քաղաքաշինության         |0.0       |0.0       |0.0       |

|     |      |նախարարություն             |          |          |          |

|_____|______|___________________________|__________|__________|__________|

|14   |03    |19. Կրթական օբյեկտների     |20,800.0  |41,600.0  |52,000.0  |

|     |      |շինարարություն             |          |          |          |

|_____|______|___________________________|__________|__________|__________|

|     |      |  այդ թվում`               |          |          |          |

|_____|______|___________________________|__________|__________|__________|

|     |      |Կոտայքի մարզի Գառնիի       |20,800.0  |41,600.0  |52,000.0  |

|     |      |մարզադպրոց                 |          |          |          |

|_____|______|___________________________|__________|__________|__________|

|04   |05    |02. Կրթական օբյեկտների     |(20,800.0)|(41,600.0)|(52,000.0)|

|     |      |հիմնանորոգում              |          |          |          |

|_____|______|___________________________|__________|__________|__________|

|     |      |  այդ թվում`               |          |          |          |

|_____|______|___________________________|__________|__________|__________|

|     |      |Կոտայքի մարզի Գառնիի       |(20,800.0)|(41,600.0)|(52,000.0)|

|     |      |մարզադպրոց                 |          |          |          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2005
N 752-Ն
Որոշում