(ուժը կորցրել է 13.07.06 թիվ 987-Ն որոշում)
i
040.0672.110605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2005 թվականի N 672-Ն
i
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.08.05 թիվ 1173-ն որոշում)
i
1.1. Սահմանել լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող ապահովագրական վկայագրերի ձևաթղթերի հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-րդ կետը լրաց. 04.08.05 թիվ 1173-ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ
Հավելված 1
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 19-ի
N 672-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Ապահովագրական վկայագիրը (այսուհետ` վկայագիր) հատուկ հաշվառման փաստաթուղթ է:
2. Վկայագրի ձևաթուղթը տպագրվում է որոշակի պաշտպանվածության տարրեր պարունակող թղթի վրա և պետք է ունենա սերիա ու հերթական համար: Վկայագրի սերիան պետք է պարունակի 2 նիշ, իսկ համարը` 6 նիշ` սկսած 000001-ից: Վկայագրի սերիայի նիշերը պետք է լինեն մեծատառ և յուրաքանչյուր ենթատեսակի համար տարբերվեն միմյանցից: Համարակալումը կատարվում է` սկզբից նշելով սերիան այնուհետև` թիվը:
3. Վկայագիրը տպագրվում է «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված վավերապայմաններին համապատասխան:
4. Վկայագրում ուղղումներ կամ փոփոխություններ չեն կատարվում: ՈՒղղումներ կամ փոփոխություններ պարունակող վկայագիրը համարվում է անվավեր:
i
5. Ապահովագրողը պետք է ունենա վկայագրերի ձևաթղթերի հաշվառման գրանցամատյան, որի էջերը պետք է համարակալված և թելակարված լինեն, իսկ գրանցամատյանը կնքվի ապահովագրողի և լիազորված պետական կառավարման մարմնի կնիքներով:
(5-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1173-ն որոշում)
6. Վկայագրերի հաշվառման գրանցամատյանը պետք է պարունակի`
ա) վկայագրի (վկայագրերի) ձևաթղթի ձեռքբերման ամսաթիվը.
բ) վկայագրերի ձևաթղթերի քանակը (ըստ հերթական համարների և ապահովագրության տեսակների): Այն դեպքում, երբ վկայագրերի ձևաթղթերը ձեռքբերման պահին համարակալված չեն եղել, գրանցամատյանում գրառումը կատարվում է տպագրական եղանակով համարակալելուց հետո, որի ժամկետը, սակայն, չպետք է գերազանցի 5 աշխատանքային օրը` ներառյալ դրանց ձեռքբերման օրը.
գ) վկայագրերի ձևաթղթերի ցանկացած շարժի մասին տեղեկատվություն ներառյալ վկայագիր ընդունողի (գործակալ, վկայագիր կնքող իրավասու անձ) անունը, ազգանունը, ստորագրությունը, ընդունած կամ վերադարձված (վերաբերում է չկնքվածներին) վկայագրերի քանակը` ըստ տեսակների և համարների.
դ) վկայագրերի ձևաթղթերի յուրաքանչյուր շարժի արձանագրումից հետո մնացորդը (ըստ ապահովագրության տեսակների).
ե) տեղեկատվություն անվավեր ճանաչված վկայագրերի քանակի մասին` ըստ ապահովագրության տեսակների:
7. Ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգի պահանջների կատարման և պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը:
8. Վկայագրերը պետք է պահվեն առանձին պահոցում, որը պետք է նախատեսված լինի բացառապես չօգտագործված և անվավեր ճանաչված վկայագրերի համար:
9. Օգտագործման համար ոչ պիտանի և անվավեր ճանաչված յուրաքանչյուր վկայագիր պետք է պահպանվի` վկայագրի վրա անկյունագծով թանաքով նշագրելով «Անվավեր» բառը: Վկայագրերի չօգտագործված ձևաթղթերի գույքագրումը կատարվում է տարեկան մեկ անգամ` այն գրանցելով վկայագրերի հաշվառման գրանցամատյանում:
10. Կնքված վկայագիրը պետք է ունենա կրկնօրինակ, որի ձևաթղթի նկատմամբ պահանջներ չեն սահմանվում: Կրկնօրինակը պահպանվում է ապահովագրողի ղեկավարի կողմից լիազորված անձի մոտ` ըստ ապահովագրության վկայագրի սերիայի:
11. Համատեղ ապահովագրության դեպքում ապահովադրին տրվում է համատեղ ապահովագրությանը մասնակից առաջնային ապահովագրողի (եթե այդպիսին նախատեսված է պայմանագրով) կամ ապահովագրողներից որևէ մեկի վկայագիրը, որի կրկնօրինակը պետք է պահվի համատեղ ապահովագրությանը մասնակցող բոլոր կողմերի մոտ:
12. Վկայագրի կամ վկայագրի ձևաթղթի կորստի դեպքում դրա պահպանության համար պատասխանատու անձը դրա մասին անհապաղ հայտնում է իր անմիջական ղեկավարին: Ապահովագրողի տնօրինությունն արձանագրում է կորցրած վկայագրերի և վկայագրերի ձևաթղթերի քանակը` համապատասխան սերիաներով ու համարներով, և զանգվածային լրատվության միջոցներով դրա մասին տալիս է հայտարարություն:
i
13. Ապահովագրողն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում վկայագրերի ձևաթղթերի մասին եռամսյակային հաշվետվություն, որը պետք է պարունակի այդ ժամանակահատվածում կնքված, չօգտագործված և անվավեր ճանաչված վկայագրերի քանակի մասին տեղեկատվություն` ըստ համարների` համաձայն N 2 հավելվածի:
(13-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1173-ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 19-ի
N 672-Ն որոշման
Ձև
i
Ընկերության անվանումը ____________________________ Գտնվելու վայրն ու կապի միջոցները _________________
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ _________
._________________________________________________________________________
|Տողը| |Ընդամենը |Հաշվետու |Հաշվետու |Հաշվետու |
| | |հաշվետու |ժամանակա- |ժամանակա- |ժամանակա- |
| | |ժամանակա- |շրջանում |շրջանում |շրջանում |
| | |շրջանի սկզբի|ձեռք բերված |կնքված |անվավեր |
| | |դրությամբ | |վկայագրեր |ճանաչված |
| | |____________|____________|____________|____________|
| | |քանա-|համար-|քանա-|համար-|քանա-|համար-|քանա-|համար-|
| | |կը |ները |կը |ները |կը |ները |կը |ները |
|____|_______________|_____|______|_____|______|_____|______|_____|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|____|_______________|_____|______|_____|______|_____|______|_____|______|
|1. |Ոչ կյանքի | | | | | | | | |
| |ապահովագրության| | | | | | | | |
| |իրականացման | | | | | | | | |
| |վկայագրերի | | | | | | | | |
| |ձևաթղթերի | | | | | | | | |
| |քանակը | | | | | | | | |
|____|_______________|_____|______|_____|______|_____|______|_____|______|
| |Վկայագրերի | | | | | | | | |
| |ձևաթղթերի | | | | | | | | |
| |քանակն ըստ | | | | | | | | |
| |տեսակների | | | | | | | | |
| |---------------|-----|------|-----|------|-----|------|-----|------|
|1.1.| | | | | | | | | |
|----|---------------|-----|------|-----|------|-----|------|-----|------|
|1.2.| | | | | | | | | |
|----|---------------|-----|------|-----|------|-----|------|-----|------|
|1.3.| | | | | | | | | |
|----|---------------|-----|------|-----|------|-----|------|-----|------|
|... | | | | | | | | | |
|____|_______________|_____|______|_____|______|_____|______|_____|______|
|2. |Կյանքի | | | | | | | | |
| |ապահովագրության| | | | | | | | |
| |իրականացման | | | | | | | | |
| |վկայագրերի | | | | | | | | |
| |ձևաթղթերի | | | | | | | | |
| |քանակը | | | | | | | | |
|____|_______________|_____|______|_____|______|_____|______|_____|______|
| |Վկայագրերի | | | | | | | | |
| |ձևաթղթերի | | | | | | | | |
| |քանակն ըստ | | | | | | | | |
| |տեսակների | | | | | | | | |
| |---------------|-----|------|-----|------|-----|------|-----|------|
|2.1.| | | | | | | | | |
|----|---------------|-----|------|-----|------|-----|------|-----|------|
|2.2.| | | | | | | | | |
|----|---------------|-----|------|-----|------|-----|------|-----|------|
|2.3.| | | | | | | | | |
|----|---------------|-----|------|-----|------|-----|------|-----|------|
|... | | | | | | | | | |
|____|_______________|_____|______|_____|______|_____|______|_____|______|
|3. |Ընդամենը | | | | | | | | |
| |վկայագրերի | | | | | | | | |
| |ձևաթղթերի | | | | | | | | |
| |քանակը | | | | | | | | |
| |(տող 1 + տող 2)| | | | | | | | |
._________________________________________________________________________
._____________________ ______________.
|Տողը| | |Ընդամենը` |
| | | |հաշվետու |
| | | |ժամանակա- |
| | | |շրջանի վերջի |
| | | |դրությամբ |
| | | |_____________|
| | | |քանակը|համար-|
| | | |(սյուն|ները |
| | | |3 + | |
| | | |սյուն | |
| | | |5 - | |
| | | |սյուն | |
| | | |7 - | |
| | | |սյուն | |
| | | |9) | |
|____|_______________| |______|______|
| 1 | 2 | | 11 | 12 |
|____|_______________| |______|______|
|1. |Ոչ կյանքի | | | |
| |ապահովագրության| | | |
| |իրականացման | | | |
| |վկայագրերի | | | |
| |ձևաթղթերի | | | |
| |քանակը | | | |
|____|_______________| |______|______|
| |Վկայագրերի | | | |
| |ձևաթղթերի | | | |
| |քանակն ըստ | | | |
| |տեսակների | | | |
| |---------------| |------|------|
|1.1.| | | | |
|----|---------------| |------|------|
|1.2.| | | | |
|----|---------------| |------|------|
|1.3.| | | | |
|----|---------------| |------|------|
|... | | | | |
|____|_______________| |______|______|
|2. |Կյանքի | | | |
| |ապահովագրության| | | |
| |իրականացման | | | |
| |վկայագրերի | | | |
| |ձևաթղթերի | | | |
| |քանակը | | | |
|____|_______________| |______|______|
| |Վկայագրերի | | | |
| |ձևաթղթերի | | | |
| |քանակն ըստ | | | |
| |տեսակների | | | |
| |---------------| |------|------|
|2.1.| | | | |
|----|---------------| |------|------|
|2.2.| | | | |
|----|---------------| |------|------|
|2.3.| | | | |
|----|---------------| |------|------|
|... | | | | |
|____|_______________| |______|______|
|3. |Ընդամենը | | | |
| |վկայագրերի | | | |
| |ձևաթղթերի | | | |
| |քանակը | | | |
| |(տող 1 + տող 2)| | | |
._____________________ ._____________.
Ընկերության գլխավոր հաշվապահ ______________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ.Տ.
(ձևը փոփ. 04.08.05 թիվ 1173-ն որոշում)