Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0641.070605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2005 թվականի N 641-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` կանոնադրական հիմնական խնդիրների իրականացման համար պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 13660.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ տրանսֆերտային վճար» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 1-ի

N 641-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային  |Բյուջետային ծախսերի         |Վերաբաշխում «Հայաստանի        |

|ծախսերի      |գործառական դասակարգման      |Հանրապետության 2005 թվականի   |

|գործառական   |խմբերի և  ենթախմբերի,       |պետական բյուջեի մասին» ՀՀ     |

|դասակարգման  |տնտեսագիտական դասակարգման   |օրենքի N 1 հավելվածում և      |

|             |հոդվածների, ֆինանսավորվող   |փոփոխություն ՀՀ կառավարության |

|             |ծրագրերի և  դրանք           |2005 թվականի փետրվարի 24-ի    |

|             |իրականացնող մարմինների      |N 265-Ն որոշման մեջ (փակագծում|

|             |անվանումները                |նշված են հատկացումներից       |

|             |                            |պակասեցվող, իսկ դրական նշանով`|

|             |                            |ավելացվող գումարները)         |

|_____________|                            |______________________________|

|խումբը|ենթա- |                            |առաջին   |ինն ամիս |տարի      |

|      |խումբը|                            |կիսամյակ |         |          |

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |      |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ            |        0|        0|         0|

|      |      |այդ թվում`                  |         |         |          |

|______|______|____________________________|_________|_________|__________|

|    06|      |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ |         |         |          |

|      |      |ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ | (6547.9)|(10104.4)| (13660.8)|

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |      |այդ թվում`                  |         |         |          |

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |    04|Սոցիալական ապահովության     |         |         |          |

|      |      |միջոցառումներ               | (6547.9)|(10104.4)| (13660.8)|

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |      |այդ թվում`                  |         |         |          |

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |      |18. Մեթոդաբանական և         |         |         |          |

|      |      |սոցիալական ապահովության     |         |         |          |

|      |      |ոլորտի կադրերի              |         |         |          |

|      |      |վերապատրաստման              |         |         |          |

|      |      |ծառայությունների ձեռքբերում | (6547.9)|(10104.4)| (13660.8)|

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |      |ՀՀ աշխատանքի և  սոցիալական  |         |         |          |

|      |      |հարցերի նախարարություն      | (6547.9)|(10104.4)| (13660.8)|

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |      |Այլ ծառայությունների        |         |         |          |

|      |      |ձեռքբերման ծախսեր           | (6547.9)|(10104.4)| (13660.8)|

|______|______|____________________________|_________|_________|__________|

|    14|      |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ      |         |         |          |

|      |      |ԾԱԽՍԵՐ                      |   6547.9|  10104.4|   13660.8|

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |      |այդ թվում`                  |         |         |          |

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |    06|Այլ ծրագրեր                 |   6547.9|  10104.4|   13660.8|

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |      |այդ թվում`                  |         |         |          |

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |      |01. ՀՀ կառավարության        |         |         |          |

|      |      |պահուստային ֆոնդ            |   6547.9|  10104.4|   13660.8|

|______|______|____________________________|_________|_________|__________|

|      |      |ՀՀ կառավարություն           |   6547.9|  10104.4|   13660.8|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2005
N 641-Ն
Որոշում