Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ ...

 

 

040.0626.060605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2005 թվականի N 626-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանը 2005 թվականին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացնել 60000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 01 ենթախմբի «03. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին նախատեսված միջոցները լրացուցիչ 60000.0 հազ. դրամով ավելացնելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 25-ի

N 626-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի       |

|բը   |խում-|դասակարգման խմբերի և           |Հանրապետության 2005 թվականի  |

|     |բը   |ենթախմբերի, բյուջետային ծախսերի|պետական բյուջեի մասին»       |

|     |     |տնտեսագիտական դասակարգման      |ՀՀ օրենքի N 1 հավելվածում և  |

|     |     |հոդվածների, ֆինանսավորվող      |փոփոխություններ              |

|     |     |ծրագրերի և  դրանք              |ՀՀ կառավարության 2005 թվականի|

|     |     |իրականացնող մարմինների         |փետրվարի 24-ի N 265-Ն որոշման|

|     |     |անվանումները                   |N 5 հավելվածում              |

|     |     |                               |(ավելացումները նշված են      |

|     |     |                               |դրական նշանով, իսկ           |

|     |     |                               |նվազեցումները` փակագծերում)  |

|     |     |                               |_____________________________|

|     |     |                               |  1-ին   |ինն ամիս |  տարի   |

|     |     |                               |կիսամյակ |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ               |      0.0|      0.0|      0.0|

|     |     |այդ թվում`                     |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|  01 |     |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ      |(30000.0)|(60000.0)|(60000.0)|

|     |     |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                |         |         |         |

|     |     |  այդ թվում`                   |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |  01 |Օրենսդիր մարմին, պետական       |(30000.0)|(60000.0)|(60000.0)|

|     |     |կառավարում                     |         |         |         |

|     |     |  այդ թվում`                   |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |03. Գործադիր իշխանության,      |(30000.0)|(60000.0)|(60000.0)|

|     |     |պետական կառավարման հանրապետական|         |         |         |

|     |     |և  տարածքային կառավարման       |         |         |         |

|     |     |մարմինների պահպանում           |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ՀՀ Նախագահի աշխատակազմ         |(30000.0)|(60000.0)|(60000.0)|

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |Արտասահմանյան գործուղումներ և  |(15000.0)|(30000.0)|300000.0)|

|     |     |ծառայողական ուղևորություններ   |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |Սեփական տրանսպորտի պահպանման   |(15000.0)|(30000.0)|300000.0)|

|     |     |ծախսեր                         |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|  14 |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ  |  30000.0|  60000.0|  60000.0|

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |  այդ թվում`                   |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |  06 |Այլ ծրագրեր                    |  30000.0|  60000.0|  60000.0|

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |  այդ թվում`                   |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |01. ՀՀ կառավարության           |  30000.0|  60000.0|  60000.0|

|     |     |պահուստային ֆոնդ               |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ՀՀ կառավարություն              |  30000.0|  60000.0|  60000.0|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.05.2005
N 626-Ն
Որոշում