Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0606.020605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2005 թվականի N 606-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով հատկացնել 76.0 մլն դրամ, որից`

ա) 64.0 մլն դրամը` 2005 թվականի ապրիլի 20-22-ը Արաքս գետի հեղեղումների պատճառով Բերքաշատ-Գետաշեն բնակավայրերի տարածաշրջանում տեղի ունեցած` գետի ափապաշտպան ինժեներական կառուցվածքների փլուզումները վերականգնելու համար.

բ) 12.0 մլն դրամը` Երևան-Աշտարակ-Գյումրի մայրուղու Աշտարակի կամրջի հատվածում Աշտարակի մայր առվի թունելում տեղի ունեցած վթարը վերացնելու համար:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վերականգնման աշխատանքները կիրականացվեն «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 28-ի

N 606-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի       |

|ծախսերի    |դասակարգման խմբերի և           |Հանրապետության 2005 թվականի  |

|գործառական |ենթախմբերի, տնտեսագիտական      |պետական բյուջեի մասին» ՀՀ    |

|դասակարգման|դասակարգման հոդվածների,        |օրենքի N 1 հավելվածում և     |

|           |ֆինանսավորվող ծրագրերի և       |փոփոխություններ              |

|           |դրանք իրականացնող              |ՀՀ կառավարության 2005 թվականի|

|           |մարմինների անվանումները        |փետրվարի 24-ի N 265-Ն որոշման|

|           |                               |N 5 հավելվածում              |

|           |                               |(փակագծերում նշված են        |

|           |                               |հատկացումներից պակասեցվող,   |

|           |                               |իսկ դրական նշանով`           |

|           |                               |ավելացվող գումարները)        |

|___________|                               |_____________________________|

|խում-|ենթա-|                               |առաջին   |ինն ամիս |  տարի   |

|բը   |խում-|                               |կիսամյակ |         |         |

|     |բը   |                               |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|  1  |  2  |                3              |    4    |    5    |    6    |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|  08 |     |Բնակարանային-կոմունալ          |(20475.0)|(34125.0)|(45500.0)|

|     |     |տնտեսություն                   |         |         |         |

|     |     |   այդ թվում`                  |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |  04 |Ջրամատակարարում և  կոյուղու    |(20475.0)|(34125.0)|(45500.0)|

|     |     |համակարգերի շահագործում        |         |         |         |

|     |     |   այդ թվում`                  |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |06. Անավարտ շինարարական        |(20475.0)|(34125.0)|(45500.0)|

|     |     |օբյեկտների պահպանման համար     |         |         |         |

|     |     |պահակային ծառայություն         |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ՀՀ կառավարությանն առընթեր      |(20475.0)|(34125.0)|(45500.0)|

|     |     |ջրային տնտեսության պետական     |         |         |         |

|     |     |կոմիտե                         |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|  10 |     |Գյուղատնտեսություն, անտառային  | (7695.0)|(12825.0)|(17100.0)|

|     |     |և  ջրային տնտեսություն,        |         |         |         |

|     |     |ձկնաբուծություն                |         |         |         |

|     |     |   այդ թվում`                  |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |  03 |Ձկնաբուծություն, ջրային        | (7695.0)|(12825.0)|(17100.0)|

|     |     |տնտեսություն                   |         |         |         |

|     |     |   այդ թվում`                  |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |02. Ջրամբարներում պահակային    | (7695.0)|(12825.0)|(17100.0)|

|     |     |ծառայությունների իրականացում   |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ՀՀ կառավարությանն առընթեր      | (7695.0)|(12825.0)|(17100.0)|

|     |     |ջրային տնտեսության պետական     |         |         |         |

|     |     |կոմիտե                         |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |  07 |Տոհմաբուծություն,              |(13400.0)|(13400.0)|(13400.0)|

|     |     |սերմնաբուծություն և  այլ       |         |         |         |

|     |     |ծրագրեր                        |         |         |         |

|     |     |   այդ թվում`                  |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |06. Ոռոգման համակարգերի        |(13400.0)|(13400.0)|(13400.0)|

|     |     |սուբսիդավորում                 |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ՀՀ կառավարությանն առընթեր      |(13400.0)|(13400.0)|(13400.0)|

|     |     |ջրային տնտեսության պետական     |         |         |         |

|     |     |կոմիտե                         |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|  14 |     |Հիմնական խմբին չդասվող ծախսեր  |  41570.0|  60350.0|  76000.0|

|     |     |   այդ թվում`                  |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |  06 |Այլ ծրագրեր                    |  41570.0|  60350.0|  76000.0|

|     |     |   այդ թվում`                  |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |01. ՀՀ կառավարության           |  41570.0|  60350.0|  76000.0|

|     |     |պահուստային ֆոնդ               |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ՀՀ կառավարություն              |  41570.0|  60350.0|  76000.0|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2005
N 606-Ն
Որոշում