Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.0535.180505

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» մայիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2005 թվականի N 535-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 21 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի N 19 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առատաշեն-Արագած-Լեռնամերձ ավտոճանապարհի` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սամաղարի գյուղական համայնքի գյուղամիջյան ճանապարհահատվածի հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սամաղարի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել մինչև 41320.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված սուբվենցիայի գումարի` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սամաղարի գյուղական համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը:

5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 3-րդ կետում նշված սուբվենցիայի գումարը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սամաղարի գյուղական համայնքին տրամադրել` նշված համայնքի ղեկավարի հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 5.11-րդ կետի պահանջներին համապատասխան:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ապրիլի 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 21-ի

N 535-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների փոփոխությունը   |

|ծախսերի    |դասակարգման խմբերի և           |(ավելացումները նշված են      |

|գործառական |ենթախմբերի, տնտեսագիտական      |դրական նշանով, իսկ           |

|դասակարգման|դասակարգման հոդվածների,        |նվազեցումները` փակագծերում)  |

|___________|ֆինանսավորվող ծրագրերի և       |                             |

|խում-|ենթա-|դրանք իրականացնող մարմինների   |_____________________________|

|բը   |խում-|անվանումները                   |1-ին     |ինն ամիս |  տարի   |

|     |բը   |                               |կիսամյակ |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ               |    -    |    -    |    -    |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |  այդ թվում`                   |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|  12 |     |ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ        |(16528,4)|(37188,8)|(41320,9)|

|     |     |ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ            |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |  այդ թվում`                   |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |  07 |Ճանապարհային տնտեսություն      |(16528,4)|(37188,8)|(41320,9)|

|     |     |  այդ թվում`                   |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |07. Տեղական (մարզային)         |(16528,4)|(37188,8)|(41320,9)|

|     |     |նշանակության ավտոճանապարհների  |         |         |         |

|     |     |պահպանում և  շահագործում       |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ՀՀ Արմավիրի մարզպետարան        |(16528,4)|(37188,8)|(41320,9)|

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |Այլ ծառայությունների ձեռքբերման|(16528,4)|(37188,8)|(41320,9)|

|     |     |ծախսեր                         |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|  14 |     |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ  |  16528,4|  37188,8|  41320,9|

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |  այդ թվում`                   |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |  06 |Այլ ծրագրեր                    |  16528,4|  37188,8|  41320,9|

|     |     |  այդ թվում`                   |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |01. ՀՀ կառավարության           |  16528,4|  37188,8|  41320,9|

|     |     |պահուստային ֆոնդ               |         |         |         |

|_____|_____|_______________________________|_________|_________|_________|

|     |     |ՀՀ կառավարություն              |  16528,4|  37188,8|  41320,9|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 21-ի

N 535-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 21 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 19 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|              Մարզի անվանումը              |1-ին     |Ինն ամիս |  Տարի   |

|                                           |կիսամյակ |         |         |

|___________________________________________|_________|_________|_________|

|                 Ընդամենը                  |(16528,4)|(37188,8)|(41320,9)|

|___________________________________________|_________|_________|_________|

|  այդ թվում`                               |         |         |         |

|___________________________________________|_________|_________|_________|

|ՀՀ Արմավիրի մարզպետարան                    |(16528,4)|(37188,8)|(41320,9)|

|___________________________________________|_________|_________|_________|

|Տ-3-11 Պետ. խճուղի-Մերձավան-Արևաշատ        | (2280,0)| (5130,0)| (5700,0)|

|___________________________________________|_________|_________|_________|

|Առատաշեն-Արագած-Լեռնամերձ                  | (2584,0)| (5814,0)| (6460,0)|

|___________________________________________|_________|_________|_________|

|Արգավանդ-Արազափ-Վարդաշեն                   | (3200,0)| (7200,0)| (8000,0)|

|___________________________________________|_________|_________|_________|

|Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան-Արգավանդ       | (1840,0)| (4140,0)| (4600,0)|

|___________________________________________|_________|_________|_________|

|Հոկտեմբեր-Բամբակաշատ-Ջրաշեն-Նոր Արտագես-   | (3200,0)| (7200,0)| (8000,0)|

|Նալբանդյան-Գետաշեն-Շենավան-Նոր Կեսարիա     |         |         |         |

|___________________________________________|_________|_________|_________|

|Արմավիր-Արգավանդ-Երասխահուն                | (3424,4)| (7704,8)| (8560,9)|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2005
N 535-Ն
Որոշում