Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 758-Ն ...

 

 

040.0481.300405

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2005 թվականի N 481-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 758-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1617-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Անավարտ շինարարության օբյեկտներ մասնավորեցնելու մասին» N 758-Ն որոշման 2.1-2.8-րդ կետերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 1617-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

i

ա) որոշման 2.1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել հաշվեկշռային մեթոդով 175586 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Այգեզարդի» ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը, այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և մասնավորեցնել մրցույթով` բաժնետոմսերի հետգնման ճանապարհով նվազեցնելով «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը.

i

բ) որոշման 2.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ և 11-րդ հոդվածի 3-րդ ենթակետերի համաձայն ապահովել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի առանձնացման հետևանքով ավելացված արժեքի հարկի գծով առաջացող «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարումը»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2005
N 481-Ն
Որոշում