040.0425.190405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2005 թվականի N 425-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 481 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 30-ի «Հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու նպատակով` հարկ վճարողների հարկային հաշիվներում ցույց տրված հարկվող շրջանառության չափը սահմանելու մասին» N 481 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետում «500» թիվը փոխարինել «100» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից, և սահմանված կարգով տեղեկությունները ներկայացվում են 2005 թվականի հուլիսի 1-ից հետո (ներառյալ հուլիսի 1-ը) իրականացված գործարքների համար դուրս գրված հարկային հաշիվների մասին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ