040.0284.220305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2005 թվականի N 284-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՎԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 08 խմբի 02 ենթախմբի «07. Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված չափանիշներին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 08 խմբի 02 ենթախմբի «07. Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրում ընդգրկվող ընտանիքների առավելագույն թիվը սահմանել 760, այդ թվում` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի`
Արագածոտն` 94,
Արարատ` 243,
Արմավիր` 173,
Գեղարքունիք` 51,
Լոռի` 46,
Շիրակ` 29,
Սյունիք` 58,
Վայոց ձոր` 16,
Տավուշ` 50:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ