040.0136.240205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2005 թվականի N 136-Ն
i
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ստեղծել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք (նստավայրը` Բրյուսել) և Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք (նստավայրը` Վաշինգտոն):
(1-ին կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի տեղակայումն ապահովել Բրյուսելում (Բելգիայի Թագավորությունում)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի տեղակայումը` Վաշինգտոնում (ԱՄՆ-ում)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:
(2-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 11.06.09 թիվ 645-Ն որոշում)
(վերնագիրը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ