Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 86 ...

 

 

040.1836.040105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1836-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի N 80 որոշմամբ հաստատված օպտիմալացման հայեցակարգային հիմնադրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «Սպասվելիք իրավիճակը» գլխի «Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն» բաժնի «Ծրագրի իրականացման արդյունքում ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայությունը կներկայացվի հետևյալ բուժհաստատություններով» աղյուսակի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

._____________________________________________________________________.

| Տեղի առողջության        |   644 | 4200 |միացնել Գորիսի |-           |

| կենտրոն                 |       |      |պոլիկլինիկային |            |

._____________________________________________________________________.».

 

բ) «Հիվանդանոցային (մասնագիտական) ծառայություն» բաժնի «Կապանի վարչատարածք» ենթաբաժնի`

1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունում հիմնել մաշկավեներաբանական բաժանմունք` 10 մահճակալ հզորությամբ` նշված բաժանմունքը տեղափոխելով լուծարված մաշկավեներաբանական դիսպանսերից».

4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սյունիքի մարզային մաշկավեներաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել` ազատելով զբաղեցված տարածքը».

ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ և 8-րդ կետերով.

«7. «Կապանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում հիմնել մաշկավեներաբանական կաբինետ:

8. «Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը գործող կարգավիճակով տեղափոխել Սյունիքի մարզային մաշկավեներաբանական դիսպանսերի ազատված շենքը:

Արդյունքում կազատվի ներկայիս Սյունիքի մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքը` 787 քառ. մետր տարածքով».

գ) «Գորիսի վարչատարածք» ենթաբաժնի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. «Տեղի Ս. Բարխուդարյանի անվան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպել` միացնելով «Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը».

դ) «Քաջարանի վարչատարածք» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քաջարանի հիվանդանոց» և «Քաջարանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման եղանակով վերակազմակերպել` ստեղծելով «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 30 մահճակալ հզորությամբ:

Բժշկական կենտրոնը կընդգրկի հիվանդանոցային (ստացիոնար) և պոլիկլինիկական բաժանմունքներ: Հիվանդանոցային բաժանմունքը կներառի`

թերապևտիկ,

վիրաբուժական,

մանկաբարձագինեկոլոգիական,

մանկական,

ինֆեկցիոն պալատներ».

ե) «Մեղրու վարչատարածքում նախատեսվում է ունենալ» ենթաբաժինը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 

«Մեղրու վարչատարածք

 

«Մեղրու հիվանդանոց» և «Մեղրու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները` միաձուլման եղանակով վերակազմակերպել` ստեղծելով «Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 30 մահճակալ հզորությամբ: Բժշկական կենտրոնը կընդգրկի հիվանդանոցային (ստացիոնար) և պոլիկլինիկական բաժանմունքներ: Հիվանդանոցային բաժանմունքը կներառի`

թերապևտիկ,

վիրաբուժական,

մանկաբարձագինեկոլոգիական,

մանկական,

ինֆեկցիոն պալատներ:

Կազմավորվող բժշկական կենտրոնի գործունեությունը նախատեսվում է ծավալել ներկայիս «Մեղրու հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տարածքում:

Ներկայիս «Մեղրու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքում կգործի ընտանեկան բժշկի գրասենյակ և շտապօգնության կայան` առանձին մուտքի և ելքի պայմանով:

Արդյունքում կազատվի պոլիկլինիկայի շենքի 5 հարկաբաժին` 3000 քառ. մետր տարածքով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2004
N 1836-Ն
Որոշում