040.1326.041004
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 2004 թվականի N 1326-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Շախմատի համաշխարհային օլիմպիադային Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի շախմատի ֆեդերացիային 16.000.0 հազ. դրամ հատկացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարի ֆինանսավորումը կատարել 2 օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 23-ի
N 1326-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Փոփոխություններ ՀՀ |
|ծախսերի |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |կառավարության 2004 |
|գործառական |տնտեսագիտական դասակարգման |թվականի փետրվարի 12-ի |
|դասակարգման|հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի |N 216-Ն որոշման N 5 |
| |և դրանք իրականացնող |հավելվածում |
| |մարմինների անվանումները |(փակագծերում նշված են |
| | |հատկացումներից |
| | |պակասեցվող, իսկ դրական |
| | |նշանով` ավելացվող |
| | |գումարները) |
|___________| |_______________________|
|խում-|ենթա-| | ինն ամիս | տարի |
|բը |խում-| | | |
| |բը | | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | - | - |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
|07 | |ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ |16,000.0 | - |
| | |ԵՎ ԿՐՈՆ | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| | |այդ թվում` | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| |09 |Սպորտ |16,000.0 | - |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| | |այդ թվում` | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| | |01. Աշխարհի, Եվրոպայի |16,000.0 | - |
| | |առաջնություններին և միջազգային | | |
| | |մրցաշարերին ՀՀ հավաքական թիմերի | | |
| | |մասնակցության ապահովման գծով | | |
| | |«Սպորտային միջոցառումների | | |
| | |կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի | | |
| | |կողմից իրականացվող պետական պատվեր | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| | |ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական |16,000.0 | - |
| | |կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| | |այլ ծառայությունների ձեռքբերման |16,000.0 | - |
| | |ծախսեր | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
|14 | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |(16,000.0) | - |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| | |այդ թվում` | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| |01 |Պետական պարտքային պարտավորությունների|(16,000.0) | - |
| | |հետ գործառնություններ | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| | |այդ թվում` | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| | |01. ՀՀ պետական արժեթղթերի |(16,000.0) | - |
| | |(գանձապետական պարտատոմսերի) | | |
| | |սպասարկում (տոկոսավճար) | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| | |ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի |(16,000.0) | - |
| | |նախարարություն | | |
|_____|_____|_____________________________________|_____________|_________|
| | |տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց |(16,000.0) | - |
._________________________________________________________________________.