040.1198.030904
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 2004 թվականի N 1198-Ն
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2004 թվականի ապրիլի 28-ին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված ավտոմեքենաները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ առաջին աճուրդով չվաճառված ավտոմեքենաներն օտարելու նպատակով` սահմանված կարգով կազմակերպվում են այլ աճուրդներ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աճուրդի կազմակերպումն ու անցկացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 26-ի
N 1198-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Մակնիշը | Շահագործման |Հաշվեկշռային| Գնահատված |
|ը/կ| | տարեթիվը | արժեքը |արժեքը (առաջին|
| | | |(հազ. դրամ) | աճուրդի |
| | | | | մեկնարկային |
| | | | | գինը) |
| | | | | (հազ. դրամ) |
|___|______________________|__________________|____________|______________|
| 1.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1997 թ., փետրվար | 4480.000| 1595.81|
|___|______________________|__________________|____________|______________|
| 2.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1995 թ., մայիս | 2772.816| 1119.72|
|___|______________________|__________________|____________|______________|
| 3.|Ավտոմեքենա «Գազ-53-12»|1989 թ., մարտ | 216.614| 150.00|
|___|______________________|__________________|____________|______________|
| 4.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1993 թ., հոկտեմբեր| 3826.339| 1553.92|
|___|______________________|__________________|____________|______________|
| 5.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1993 թ., հոկտեմբեր| 3826.339| 1553.92|
|___|______________________|__________________|____________|______________|
| 6.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1996 թ., փետրվար | 4850.000| 1986.09|
|___|______________________|__________________|____________|______________|
| 7.|Ավտոմեքենա «Գազ-3102» |1998 թ., մայիս | 6401.500| 2095.64|
|___|______________________|__________________|____________|______________|
| 8.|Ավտոմեքենա «Գազ-3102» |2000 թ., հունիս | 6548.000| 2009.50|
|___|______________________|__________________|____________|______________|
| 9.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1995 թ., հունիս | 4940.000| 1985.38|
|___|______________________|__________________|____________|______________|
|10.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1993 թ., հոկտեմբեր| 3826.339| 1553.92|
|___|______________________|__________________|____________|______________|
|11.|Ավտոմեքենա «Գազ-31029»|1996 թ., սեպտեմբեր| 4300.000| 1690.86|
._________________________________________________________________________.