041.0164.300497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 1997 թ. թիվ 164
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
i
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի առաջարկությունը և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը, համաձայն հավելվածի:
/1-ին կետն ուժը կորցրել է 20.11.97 թիվ 542 որոշում/
i
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատողների թվաքանակը` 10 միավոր, և այն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքում:
/2-րդ կետի 1-ին պարբերությունն ուժը կորցրել է 27.10.97 թիվ 501 որոշում/
i
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի թիվ 35 և 1996 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 650 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 700 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «275» թիվը փոխարինել «285» թվով:
(2-րդ կետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 14.05.98 թիվ 249 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը կրճատել 8 միավորով:
(3-րդ կետն ուժը կորցրել է 14.05.98 թիվ 249 որոշում)
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի սպասարկումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:
/4-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 թիվ 501 որոշում/
5. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
/5-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 թիվ 501 որոշում/
6. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 38000 դրամ:
/6-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 թիվ 501 որոշում/
i
7. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան պաշտոնների համար սահմանված դրույքաչափերով:
/7-րդ կետն ուժը կորցրել է 27.10.97 թիվ 501 որոշում/
i
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի մասին» թիվ 118 և 1996 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 245 որոշումների 1-ին կետերը:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ 30-Ի
ԹԻՎ 164 ՈՐՈՇՄԱՆ
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
i
/ ուժը կորցրել է 20.11.97 թիվ 542 որոշում/
Հ. Հակոբյան - ՀՀ կառավարության մարդասիրական օգնության
կենտրոնական հանձնաժողովի նախագահ
ՀՀ սոցիալական ապահովության նախարար
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ֆ. Բադեյան - ՀՀ կառավարության մարդասիրական օգնության
կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային
խմբի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)
Ա. Խուդավերդյան - ՀՀ կառավարության տարածքային կառավարման
վարչության պետ
Ա. Շահնազարյան - ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և
զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Կ. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
տեղակալ
Ի. Մարտիրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ
Գ. Մելքումյան - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
Ս. Տեր-Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության
վարչության պետ
Ն. Հակոբյան - կանանց հանրապետական խորհրդի նախագահ
Ա. Պետրոսյան - «Հայ օգնության միություն» Հայաստանի
շրջանային վարչության ատենապետուհի
Գ. Բոշյան - Հայաստանի Կարմիր խաչի ընկերության
գլխավոր քարտուղար
Ի. Ծատուրյան - «Կանանց համահայկական միություն»
կոորդինացիոն խորհրդի անդամ
Է. Խաչատրյան - «Ամերիկայի հայկական համագումարի» Երևանի
գրասենյակի տնօրեն
Գ. Թաթուլյան - Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան
թեմի «Հայ օգնության ֆոնդի» Երևանի
գրասենյակի սննդի ծրագրերի տնօրեն
Ա. Ղազարյան - Հայ բարեգործական ընդհանուր միության
Երևանի գրասենյակի տնօրեն
Մ. Տերտերյան - «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության
Երևանի գրասենյակի տնօրեն
Վ. Բարսեղյան - Հայաստանի ուսանողական հանրապետական
խորհրդի անդամ
/կազմը փոփ. 27.10.97 թիվ 501 որոշում/