ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 38
«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 02.06.2000 Թ. ԹԻՎ 25 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. «Պատասխանատվությունը դրամական պարտավորությունը չկատարելու համար օրենսդրության կիրառման դատական պրակտիկայի մասին» Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 02.06.2000թ. թիվ 25 որոշման 2-րդ կետից հանել «առևտրային բանկերին հատկացնել վարկային միջոցների համար (ռեֆինանսավորման դրույք)» բառերը:
2. Որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ`
i
«Պարտքի գումարն իր մեջ ներառում է ապառքը և պայմանագրով նախատեսված տոկոսների գումարը»: