040.0665.170504
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2004 թվականի N 665-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1580-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արդեն իսկ կարգավորվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1580-Ն որոշմամբ կարգավորվող հարաբերությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին իրենց գործունեության մասին հաշվետվությունների (տեղեկությունների) ներկայացման, գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից գրավատոմսերի և անվանական պահպանական անդորրագրերի ձևակերպման, գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից վարկառուի (պահառուի) վճարների հաշվառման անձնական քարտի ձևակերպման ու գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից վարկավորման ընդհանուր պայմաններում փոփոխությունների և լրացումների կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին տեղեկացման կարգերը հաստատելու մասին» N 1580-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ