Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽ ...

 

 

040.0542.240404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2004 թվականի N 542-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ ու 21-րդ մասերին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 152-Ն ու N 153-Ն որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

ա) 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային եկամուտների և բյուջետային ծախսերի գումարներն ավելացնել մինչև 11,948,660.1 հազ. դրամով` սույն որոշման 3-րդ կետի համաձայն Երևանի քաղաքապետարանին փաստացի հատկացված գումարի չափով.

բ) 6-րդ հոդվածով հաստատված`

Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի եկամուտների և պաշտոնական տրանսֆերտների գումարն ավելացնել մինչև 11,948,660.1 հազ. դրամով` սույն որոշման 3-րդ կետի համաձայն Երևանի քաղաքապետարանին փաստացի հատկացված գումարի չափով,

ընթացիկ եկամուտների և ոչ հարկային եկամուտների գծով գումարներն ավելացնել մինչև 470,000.0 հազ. դրամով` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն Երևանի քաղաքապետարանին փաստացի հատկացված գումարի չափով,

կապիտալի գործառնություններից եկամուտների ընդհանուր գումարը, ինչպես նաև Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից եկամուտների գումարներն ավելացնել մինչև 11,778,660.1 հազ. դրամով` սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն Երևանի քաղաքապետարանին փաստացի հատկացված գումարի չափով.

գ) 7-րդ հոդվածով «Ընդամենը ծախսեր», ինչպես նաև բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի և 14 խմբի 06 ենթախմբի գծով հաստատված բյուջետային հատկացումների գումարներից յուրաքանչյուրն ավելացնել մինչև 11,948,660.1 հազ. դրամով` սույն որոշման 3-րդ կետի համաձայն Երևանի քաղաքապետարանին փաստացի հատկացված գումարի չափով.

դ) 8-րդ հոդվածով «Ընդամենը ծախսեր», ինչպես նաև «Ընթացիկ ծախսեր», «Ապրանքների և ծառայությունների վճարման ծախսեր», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» բյուջետային ծախսերի տնտեսագիտական հոդվածների գծով հաստատված հատկացումների գումարներից յուրաքանչյուրն ավելացնել մինչև 11,948,660.1 հազ. դրամով` սույն որոշման 3-րդ կետի համաձայն Երևանի քաղաքապետարանին փաստացի հատկացված գումարի չափով.

ե) N 1 հավելվածի «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի գծով, նույն հավելվածի N 14-06 աղյուսակի 1-3 սյունակներում նշված «Ընդամենը ծախսեր», ինչպես նաև «Ընթացիկ ծախսեր», «Ապրանքների և ծառայությունների վճարման ծախսեր», «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» բյուջետային ծախսերի տնտեսագիտական հոդվածների գծով հաստատված հատկացումների գումարներից յուրաքանչյուրն ավելացնել մինչև 11,948,660.1 հազ. դրամով` սույն որոշման 3-րդ կետի համաձայն Երևանի քաղաքապետարանին փաստացի հատկացված գումարի չափով:

(1-ին կետը փոփ. 21.10.04 թիվ 1473-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման NN 2-6 հավելվածներով սահմանված 2004 թվականի եռամսյակային (աճողական) համապատասխան ցուցանիշներում սույն որոշման 1-ին կետին համապատասխան «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ցուցանիշներում կատարված փոփոխություններից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

i

3. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Երևանի քաղաքապետարանին հատկացնել մինչև 11,948,660.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), որից`

ա) մինչև 470,000.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 152-Ն որոշմամբ սահմանված կարգով և ուղղություններով օգտագործումն ապահովելու նպատակով Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման հաշվին փոխանցելու համար.

բ) մինչև 11,778,660.1 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ բացված Երևանի քաղաքապետարանի արտաբյուջետային հաշվին փոխանցելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշմամբ հաստատված նախահաշվով սահմանված ուղղություններով օգտագործելու համար:

(3-րդ կետը փոփ. 21.10.04 թիվ 1473-Ն որոշում)

4. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով Երևանի քաղաքապետարանին հատկացված գումարի հաշվին`

ա) Երևան քաղաքի փողոցների կապիտալ նորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով միջոցների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Երևանի քաղաքապետի կողմից ներկայացվելիք Երևան քաղաքի փողոցների կապիտալ նորոգման ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում.

բ) Երևանի Արցախի փողոցի N 8/3 շենքի ամրացման աշխատանքների ֆինանսավորման նպատակով միջոցների հատկացումը կատարել նախագծային-նախահաշվային փաստաթղթերի առկայությամբ:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշմամբ հաստատված նախահաշվով նախատեսված ծախսերի`

ա) 1,636,905.8 հազ. դրամի չափով ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար` Երևան քաղաքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից ստացված միջոցների օգտագործման նպատակով բացված արտաբյուջետային հաշվի միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը.

բ) ֆինանսավորումը սույն կետի «ա» ենթակետում նշված աղբյուրից իրականացվում է անմիջապես` Երևանի քաղաքապետարանի` սույն կետի «ա» ենթակետում նշված արտաբյուջետային հաշվից:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Երևանի քաղաքապետարանին 2004 թվականի ընթացքում սույն որոշման 3-րդ կետի`

ա) «ա» ենթակետում նշված գումարի հատկացումն իրականացնել Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դեպքում կատարվող վճարներից ստացվող եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին` նշված գումարների ստացմանը համաչափ.

բ) «բ» ենթակետում նշված գումարի հատկացումն իրականացնել Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջե փաստացի մուտքագրված` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով Երևան քաղաքի մասով նախատեսված ընդհանուր գումարը (300,000.0 հազ. դրամը) գերազանցած գումարների հաշվին` նշված գումարների ստացմանը համաչափ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Կապիտալի գործառնություններից եկամուտների գծով Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մուտքերի հաշվին ֆինանսավորվող` Երևանի համաքաղաքային նշանակության 2004 թվականի ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» N 153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

i

ա) որոշման 1-ին կետը «հաշվին» բառից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված արտաբյուջետային հաշվի միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին» բառերով.

i

բ) որոշման և որոշմամբ հաստատված նախահաշվի վերնագրերը «ՄՈՒՏՔԵՐԻ» բառից հետո լրացնել «ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 739 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ` 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ ՄՆԱՑՈՐԴԻ» բառերով.

գ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) սահմանել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային համամասնությունները».

դ) որոշմամբ հաստատված նախահաշվի`

i

«ԸՆԴԱՄԵՆԸ» տողում նշված գումարը պակասեցնել 300,000.0 հազ. դրամով,

6-րդ կետը հանել:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2004
N 542-Ն
Որոշում