Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅ ...

 

 

040.0543.240404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2004 թվականի N 543-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող հանրակացարանային մասնաշենքերում բնակվող քաղաքացիների բնակարանային ու կենցաղային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով` 65088.1 հազար դրամ արժեքով գնահատված` «Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի N 22 հասցեում գտնվող` 1896 քառ. մետր մակերեսով և 34545800 դրամ հաշվեկշռային արժեքով գինեկոլոգիական ու 1884 քառ. մետր մակերեսով և 34221500 դրամ հաշվեկշռային արժեքով կանանց կոնսուլտացիայի մասնաշենքերը (այսուհետ` գույք) և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` նշված գույքի գնահատված արժեքի գումարի չափով նվազեցնելով «Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել Աբովյանի քաղաքային համայնքին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող հանրակացարանային մասնաշենքերում բնակվող քաղաքացիներին որպես բնակֆոնդ անհատույց սեփականության իրավունքով հանձնելու նպատակով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի ժամանակ առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը վճարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում` Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

5. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնել Աբովյանի քաղաքապետարանի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2004
N 543-Ա
Որոշում