040.0489.190404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2004 թվականի N 489-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 503 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի N 462 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 503 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
i
որոշման 1-ին կետի «ա» ենթակետը «գտնվող» բառից հետո լրացնել «տնամերձ» բառով և նույն ենթակետը «(ոռոգելի վարելահողերի, իսկ դրանց բացակայության դեպքում` անջրդի վարելահողերի)» բառերը փոխարինել «(ջրովի տնամերձ հողերի համար` ջրովի վարելահողերի, իսկ անջրդի հողերի համար` անջրդի վարելահողերի)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ