040.0020.060297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«6» ՓԵՏՐՎԱՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 1997 թ. թիվ 20
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԱՎԹԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին» թիվ 374 որոշման 5-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ հայ-ամերիկյան հետախուզական ընկերության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև 1997 թվականի հունվարի 27-ին Երևանում կնքված նավթի երկրաբանական հետախուզման և արտադրանքի բաժանման պայմանագրին:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Նավթի ծրագրի իրականացման գրասենյակ» պետական ձեռնարկությանը նշված պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման հարցում ցույց տալ առավելագույն աջակցություն: