030.0056.120404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
ա) Հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության`
i
15-րդ կետի «գ» ենթակետը «մամուլի քարտուղարին,» բառերից հետո լրացնել «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին,» բառերով,
16-րդ կետը «ռեֆերենտները,» բառից հետո լրացնել «ՀՀ Նախագահի» բառերով,
i
17-րդ կետի «ե» ենթակետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «ՀՀ Նախագահի» բառերով,
17-րդ կետի «զ» ենթակետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «ՀՀ Նախագահի» բառերով.
i
բ) Հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
12 ապրիլի 2004 թվականի
ՆՀ-56-Ն