ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 1996 թվականի թիվ 61
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
ա) 21 հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում «հաշվետվությունները» բառից առաջ ավելացնել «կանոնակարգը և» բառերը.
բ) 35 հոդվածում ավելացնել 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
i
«3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից».
i
գ) հանել 41-61 հոդվածները` ըստ այդմ փոխելով 62-65 հոդվածների համարակալումը.
i
դ) 66 հոդվածից հանել «Կենտրոնական բանկում գործող մշտական հանձնաժողովներն են ...» պարբերությունը մինչև հոդվածի վերջը.
ե) 66 և 67 հոդվածները միավորել, համարել 45 հոդված և վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 45. Կենտրոնական բանկի մշտական և
ժամանակավոր հանձնաժողովները
1. Առանձին հարցերի քննարկման համար Կենտրոնական բանկի նախագահի կողմից Կենտրոնական բանկում կարող են ստեղծվել մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ:
2. Կենտրոնական բանկի մշտական հանձնաժողովները Կենտրոնական բանկի նախագահի կողմից ստեղծվող, մշտապես (անժամկետ) գործող և Կենտրոնական բանկի խնդիրների իրագործմանն օժանդակող հանձնաժողովներն են:
3. Կենտրոնական բանկի ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքները կրում են ժամանակավոր բնույթ և պայմանավորված են որոշակի աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ: Աշխատանքների կատարումից (ավարտից) հետո հանձնաժողովի աշխատանքները դադարում են».
i
զ) հանել 68-74 հոդվածները` համապատասխանաբար փոխելով հաջորդ հոդվածների համարակալումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: