500.1665.150903
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 09 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50003288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 2003 թվականի N 1665-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2002 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՈՒ ԱՅԴ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հ. 1473-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2003 թ. օգոստոսի 11-ի «ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի հ. 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հ. 334-Ն որոշումը.
i
1. Երևանի քաղաքապետի 29.08.2002 թ. հ. 1473-Ն որոշմամբ հաստատված հ. 1 և հ. 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. 6-րդ կետերի «9» թիվը փոխարինել «6» թվով,
1.2. 6-րդ կետերի «18» թիվը փոխարինել «24» թվով»
1.3. 6-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով»
1.4. ՈՒժը կորցրած ճանաչել 6-րդ կետերի վերջին նախադասությունն ամբողջությամբ:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը (Ա. Սարգսյան)` օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման գրանցումը» որպես նորմատիվ իրավական ակտ:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Կոշեցյանի վրա: