Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1213.011003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2003 թվականի N 1213-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի մասին» N 2023-Ն որոշման 7-րդ կետի պահանջը կատարելու նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացնել 638 մլն դրամ, որից` «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի գրասենյակի միջոցով իրականացվող` Երևանի հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի միջոցառումների համար` 348 մլն դրամ, իսկ Երևանի պատմության նոր թանգարանի մասնաշենքի կառուցմանը` 290 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Երևանի քաղաքապետին` իրականացվող շինարարական աշխատանքների նախահաշիվները, դրանցում կատարվող փոփոխությունները, ինչպես նաև ֆինանսավորման ժամանակացույցը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, իսկ ֆինանսավորումն իրականացնել` ելնելով շենքերի օտարումից ստացված միջոցների համամասնություններից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2003
N 1213-Ա
Որոշում