ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 1991 թ. թիվ 284
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԱԶԳԱՅՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 17-ի <հայաստանի կոմունիստական="" կուսակցության="" և="" նախկին="" հայաստանի="" լենինյան="" կոմունիստական="" երիտասարդական="" միության="" ունեցվածքը="" ազգայնացնելու="" մասին=""> որոշմանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Հանձնարարել պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին`
ա) մինչև 1991 թվականի ապրիլի 22-ը ստեղծել Հայաստանի կոմկուսի և ՀԵՄ-ի ամբողջ ունեցվածքի ի պահ ընդունման հանձնաժողովներ` գործկոմների նախագահների գլխավորությամբ.
բ) հանձնարարել նշված հանձնաժողովներին` 1991 թվականի ապրիլի 22-ից սկսել և մեկշաբաթյա ժամկետում ավարտել Հայաստանի կոմկուսի և ՀԵՄ-ի ամբողջ ունեցվածքի ի պահ ընդունումը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
ապահովել ունեցվածքի պահպանությունը նրա ընդունման ժամանակաընթացքում, ինչպես նաև ընդունումից հետո:
i
2. Առաջարկել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և ՀԵՄ-ի նախագահությանը` 1991 թվականի ապրիլի 22-ից սկսած մեկշաբաթյա ժամկետում պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների հանձնաժողովներին ի պահ հանձնել Հայաստանի կոմկուսի և ՀԵՄ-ի ամբողջ ունեցվածքը:
3. Հանձնարարել պատգամավորների Երևանի, Լենինականի և Կիրովականի քաղաքային խորհուրդների գործկոմներին` Հայաստանի կոմկուսի գործունեությունը շարունակելու համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ:
Երքաղխորհրդի գործկոմին` պայմաններ ստեղծել նաև ՀԵՄ-ի գործունեության համար Երևան քաղաքում:
4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 18-ի թիվ 23 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովին` ամփոփել պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործկոմներից ստացված Հայաստանի կոմկուսի և ՀԵՄ-ի ունեցվածքի վերաբերյալ նյութերը և ներկայացնել դրանք Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ:
5. Հայաստանի կոմկուսի Կենտկոմին, ՀԵՄ-ի նախագահությանը և Հայաստանի Հանրապետության բանկերին` չկատարել ծախսերի գծով գործառնություններ Հայաստանի կոմկուսի ու ՀԵՄ-ի հաշիվներից, բացի կոմկուսի Կենտկոմի հրատարակչությունից և տպարանից, մինչև Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի լրացուցիչ ցուցումը:
/5 կետն ուժը կորցրել է 08.05.91 թիվ 332 որոշում/
հայաստանի>