040.1007.210803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2003 թվականի N 1007-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացվող 2003 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» N 791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 791-Ն որոշման
2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Աշխատանքի անվանումը |Աշխատանք-|Մեկ միավորի|Աշխատանք- |
|ը/կ| |ների |արժեքը |ների |
| | |քանակը |(հազ. դրամ)|արժեքը |
| | |(միավոր) | |(հազ. դրամ)|
|___|___________________________________|_________|___________|___________|
|1. |Պետական գույքի գնահատման | | | |
| |նախապատրաստական աշխատանքների | | | |
| |իրականացում | | | |
| | այդ թվում` | | | |
|___|___________________________________|_________|___________|___________|
|ա) |պետական կառավարման մարմիններից |273,0 |18,7 |5110,7 |
| |ստացված պետական գույքի գնահատման | | | |
| |ելակետային տվյալների փաթեթի | | | |
| |ուսումնասիրություն | | | |
|___|___________________________________|_________|___________|___________|
|բ) |մասնավորեցվող ընկերություններին |96,0 |7,5 |718,8 |
| |գնահատման ելակետային տվյալների | | | |
| |փաթեթի վերաբերյալ խորհրդատվության | | | |
| |տրամադրում | | | |
|___|___________________________________|_________|___________|___________|
| | ընդամենը | | |5829,5 |
|___|___________________________________|_________|___________|___________|
|2. |Պետական սեփականություն հանդիսացող | | | |
| |գույքի հաշվառման ռեեստրի վարմանն | | | |
| |աջակցող աշխատանքների իրականացում | | | |
| | այդ թվում` | | | |
|___|___________________________________|_________|___________|___________|
|ա) |պետական գույքի հաշվառում` համաձայն |1875,0 |5,6 |10530,0 |
| |պետական կառավարման մարմինների | | | |
| |կողմից ներկայացված տվյալների | | | |
|___|___________________________________|_________|___________|___________|
|բ) |պետական սեփականություն հանդիսացող |399,0 |3,7 |1493,9 |
| |գույքի մասին տեղեկատվության | | | |
| |հրապարակում | | | |
|___|___________________________________|_________|___________|___________|
|գ) |պետական սեփականություն հանդիսացող |45,0 |7,5 |337,0 |
| |գույքի մասին տեղեկատվության | | | |
| |տրամադրում սպառողներին | | | |
|___|___________________________________|_________|___________|___________|
|դ) |պետական սեփականություն հանդիսացող |28,0 |7,5 |209,7 |
| |գույքի տնօրինման վերաբերյալ | | | |
| |խորհրդատվության տրամադրում | | | |
|___|___________________________________|_________|___________|___________|
| | ընդամենը | | |12570,5 |
|___|___________________________________|_________|___________|___________|
| | Ընդամենը | | |18400,0 |
._________________________________________________________________________.