Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐ ...

19.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.07.2003  -ից մինչեւ   19.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 17.02.05 թիվ 140-Ն որոշում)

i

040.0856.120703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2003 թվականի N 856-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԺԱՄԿԵՏԱՑԱՆԿԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 4-րդ կետի «ե» և «ե.2.», 6-րդ կետի «գ» և «գ.2.» ենթակետերի ու 8-րդ, 8.2-րդ և 9-րդ կետերի գործողությունը կասեցնել մինչև հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հարցերի կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` մինչև 2003 թվականի սեպտեմբերի 30-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առևտրի կազմակերպումը կարգավորող օրենքի նախագիծ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` մինչև 2003 թվականի սեպտեմբերի 30-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող օրենքի նախագիծ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2003
N 856-Ն
Որոշում