Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵ ...

 

 

040.0698.160603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2003 թվականի N 698-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻ, ՊՈՒՐԱԿՆԵՐԻ ՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ «ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց` օգտագործման իրավունքով չհատկացված զբոսայգիների, պուրակների ու այգիների, բացառությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի տարածքները կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությանը` տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով:

(1-ին կետը փոփ. 15.07.04 թիվ 1043-Ն, 09.03.06 թիվ 254-Ն որոշումներ)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 09.03.06 թիվ 254-Ն որոշում)

i

3. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց` օգտագործման իրավունքով հատկացված զբոսայգիների, պուրակների ու այգիների հողամասերի վարձակալության պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը մինչև պայմանագրերում նշված ժամկետների ավարտը:

(3-րդ կետը փոփ. 09.03.06 թիվ 254-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 09.03.06 թիվ 254-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 09.03.06 թիվ 254-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ

 

@Յզ(

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2003
N 698-Ն
Որոշում