Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», ...

 

 

118.0361.130503

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         05           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803155

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ        ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ

  ՆԱԽԱՐԱՐ                          ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՀՐԱՄԱՆ

 

    25 ապրիլի 2003 թ. N 361-Ա        25 ապրիլի 2003 թ. N 03/10-Ա

                                                                               

i

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՊԱՀՆ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի յոթերորդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ

 

Հաստատել «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման արդյունքում ձևավորված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործունեության մասով շահութահարկի հաշվարկման կարգը (կցվում է):

 

     Հաստատված է                     Հաստատված է

  ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի     ՀՀ կառավարությանն առընթեր հարկային

  նախարարի                         պետական ծառայության պետի

 

  25 ապրիլի 2003 թ.                25 ապրիլի 2003 թ.

  թիվ 361-Ա հրամանով               թիվ 03/10-Ա հրամանով

 

ԿԱՐԳ

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՊԱՀՆ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի յոթերորդ կետին համապատասխան` «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց», «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման արդյունքում ձևավորված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահը (2002 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ) ընկած ժամանակահատվածում տնտեսական գործունեության մասով շահութահարկի հաշվարկման կարգը:

2. Սահմանել, որ ընկերությունը 2002 թվականի ամբողջ գործունեության մասով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացնում է շահութահարկի տարեկան հաշվարկ, ինչպես նաև հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ:

3. Եթե ընկերությունը 2002 թվականի ամբողջ գործունեության արդյունքով ունեցել է հարկային վնաս, ապա ընկերության նկատմամբ չի տարածվում 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակահատվածում գործունեության մասով Օրենքով սահմանված շահութահարկի արտոնությունը:

Եթե ընկերությունը 2002 թվականի ամբողջ գործունեության արդյունքով ունեցել է հարկվող շահույթ, ապա ընկերության կողմից 2002 թվականին պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը որոշելու նպատակով հաշվարկված շահութահարկի գումարը նվազեցվում է սույն կարգի 6-րդ կետին համապատասխան որոշված` 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակահատվածում ընկերության գործունեության մասով հաշվարկված շահութահարկի գումարի չափով: Ընդ որում, նվազեցվող գումարը չի կարող ավել լինել 2002 թվականի տարեկան շահութահարկի գումարից:

4. 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակահատվածում ընկերության գործունեության մասով շահութահարկի հաշվարկման նպատակով համախառն եկամուտ է համարվում 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից ստացած` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամուտների հանրագումարը: Ընդ որում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցելու մասին» թիվ 1318-Ն որոշմամբ ընկերության փոխանցած կրեդիտորական և դեբիտորական պարտքերի դրական տարբերության չափով եկամուտը վերաբերվում է մասնավորեցման պահից հետո ընկած ժամանակահատվածին և այդ եկամուտների մասով Օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ կետով վերապահված է շահութահարկի արտոնություն,

բ) եկամուտ է համարվում նաև Օրենքի 18-րդ հոդվածի առաջին կետի համաձայն հաշվառման ենթակա պահանջներից ադմինիստրատորի կողմից չհաշվառված մասը, իսկ Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն ադմինիստրատորի կողմից հաշվառված պահանջների գումարը` նվազեցված Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հաշվառված պահանջների հաշվանցի մասին» թիվ 501 որոշման համաձայն հաշվանցված պահանջների գումարով, եկամուտ չի համարվում:

5. 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակահատվածում ընկերության գործունեության մասով շահութահարկի հաշվարկման նպատակով հարկվող շահույթը որոշելիս սույն կարգի 4-րդ կետին համապատասխան որոշված համախառն եկամտից թույլատրվում է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարել նվազեցումներ: Ընդ որում`

ա) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարները 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակահատվածում հաշվարկվում են ընդունված կարգով, յուրաքանչյուր ամսում հիմնական միջոցների առկա արժեքի նկատմամբ, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում նշված նվազագույն ժամկետներին համապատասխան ամսական չափերի կիրառմամբ,

բ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված այն ծախսերը, որոնց նորմաները սահմանված են համախառն եկամտի մեծության նկատմամբ, հաշվի են առնվում հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ կետին համապատասխան հաշվարկված համախառն եկամտի մեծությունը,

գ) էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացքում առաջացած առևտրային կորուստները (բնական և տեխնոլոգիական կորուստները) հաշվի են առնվում էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից 2002 թվականի համար սահմանած սակագնում ներառված չափով,

դ) հարկվող շահույթը որոշելիս ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերը հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցելու մասին» թիվ 1318-Ն որոշմամբ սահմանված դասակարգմանը համապատասխան, եթե ընկերությունը կատարել է դասակարգում:

6. 2002 թվականի հունվարի 1-ից մինչև մասնավորեցման պահն ընկած ժամանակահատվածում ընկերության գործունեության մասով շահութահարկի գումարը որոշվում է ելնելով սույն կարգի 4-րդ կետին համապատասխան հաշվարկված համախառն եկամտի և սույն կարգի 5-րդ կետին համապատասխան հաշվարկված նվազեցումների դրական տարբերությունից` քսան տոկոս դրույքաչափով:

7. Ընկերությունը 2002 թվականին շահութահարկի հաշվարկման նպատակով պակաս ցույց տված նվազեցումը կամ ավել ցույց տված եկամուտը (կամ ավել ցույց տված նվազեցումը կամ պակաս ցույց տված եկամուտը) կարող է ճշգրտել 2002 թվականի համար շահութահարկի ճշգրտված հաշվարկի ներկայացման միջոցով, որի ժամանակ կատարվում է նաև սույն կարգին համապատասխան հաշվարկած շահութահարկի արտոնության գումարի վերահաշվարկ:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
25.04.2003
N 361-Ա
Հրաման