606.0119.140503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2003 թվականի N 119-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 11/7-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. սեպտեմբերի 4-ի N 11/7-Ն «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հավելվածի 32-րդ կետում «Ընտրության օրվանից ոչ ուշ, քան չորս օր առաջ և ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ չեն դադարեցվում» բառերը հանել: