(ուժը կորցրել է 16.12.11 թիվ 6-Ն և 22.12.11 թիվ 3410-Ն հրամաններ)
i
329.0003.070503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32903153
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
N 03/11-Ն N 3-Ն
21 փետրվարի 2003 թ. 24 մարտի 2003 թ.
ՀՐԱՄԱՆ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2144-Ն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի, ելնելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային և պետավտոտեսչության մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության և ձևակերպումների իրականացման կարգը (համաձայն հավելվածի):
Հավելված
ՀՀ ԿԱ մաքսային պետական
կոմիտեի նախագահի և
ՀՀ ԿԱ ոստիկանության պետի
2003 թ. մարտի 24-ի
թիվ 03/11-Ն / 3-Ն
համատեղ հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Վերաներմուծում» և «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն այլ պետություններում հաշվառման չկանգնած կամ հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցներ:
i
2. Ըստ Արտաքին Տնտեսական Գործունեության Ապրանքային Անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերի ավտոտրանսպորտային միջոցների «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Վերաներմուծում» (միայն «Արտահանում` ազատ շրջանառության համար» ռեժիմին հաջորդող), «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» և «Արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով մաքսային ձևակերպումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը:
Սույն կետի առաջին պարբերությունում չնշված մաքսային ռեժիմներով ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերում:
(2-րդ կետը փոփ. 28.10.08 թիվ 144-Ն հրաման)
3. Մաքսատներում և մաքսային կետերում ավտոտրանսպորտային միջոցներ տեղափոխող անձին տրվում է փոխադրման ամփոփագրի մեկ օրինակ և տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցի բոլոր փաստաթղթերը` կնքված մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից: Փոխադրման ամփոփագիրը և ավտոտրանսպորտային միջոցի փաստաթղթերը ավտոտրանսպորտային միջոցներ տեղափոխող անձը մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն է ներկայացնում մինչև փոխադրման ամփոփագրում նշված ժամկետի ավարտը:
Փոխադրման ամփոփագրի ձևը փոփոխվելուց առնվազն տաս օր առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՄՊԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչությանը տրամադրվում է նոր ձևի նմուշը:
(3-րդ կետը փոփ. 28.10.08 թիվ 144-Ն հրաման)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանումներում ավտոտրանսպորտային միջոցները գրանցելու և հաշվառելու համար հիմք է հանդիսանում մաքսային մարմինների կողմից վավերացված մաքսային հայտարարագիրը` լրացված «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Վերաներմուծում» կամ «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով, բացառությամբ` ժամանակավոր հաշվառման դեպքերի, երբ հաշվառման համար հիմք է հանդիսանում «ժամանակավոր ներմուծում» կամ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով լրացված և մաքսային մարմինների կողմից վավերացված մաքսային հայտարարագիրը:
5. «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Վերաներմուծում» և «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով ավտոտրանսպորտային միջոցների համար լրացվող մաքսային հայտարարագրերի դարձերեսին հայտարարագիրը վավերացնող մաքսային մարմինը ստորև նշված հաջորդականությամբ նշում է հետևյալ տեղեկատվությունը.
ա/ ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, թափքի տեսակը, գույնը, թողարկման տարեթիվը, նույնականացման համարը, շարժիչի հզորությունը, շարժիչի, թափքի և ամրաշրջանակի համարները, տարանցիկ համարանիշը, մաքսային սահմանին ներմուծման ժամանակ հանձնված տեխնիկական անձնագրի (կտրոնի) համարը և այլ անհրաժեշտ տվյալներ, որոնք նշված են ուղեկցող փաստաթղթերում,
բ/ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (եթե ներմուծվում է սեփականատեր չհանդիսացող անձի կողմից` նաև ներմուծողի) անունը, ազգանունը, բնակության վայրը և անձնագրային տվյալները (համարը, ում կողմից և երբ է տրված):
6. «Ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով լրացվող մաքսային հայտարարագրերի դարձերեսին հայտարարագիրը վավերացնող մաքսային մարմինը ստորև նշված հաջորդականությամբ նշում է հետևյալ տեղեկատվությունը (եթե նմանատիպ տեղեկատվություն պարունակվում է ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցող փաստաթղթերում).
ա/ ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, թափքի տեսակը, գույնը, թողարկման տարեթիվը, նույնականացման համարը, շարժիչի հզորությունը, շարժիչի, թափքի և ամրաշրջանակի համարները, տարանցիկ համարանիշը, մաքսային սահմանին ներմուծման ժամանակ հանձնված տեխնիկական անձնագրի (կտրոնի) համարն ու այլ անհրաժեշտ տվյալներ, որոնք նշված են ուղեկցող փաստաթղթերում,
բ/ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (եթե ներմուծվում է սեփականատեր չհանդիսացող անձի կողմից` նաև ներմուծողի) անունը, ազգանունը, բնակության վայրը և անձնագրային տվյալները (համարը, ում կողմից և երբ է տրված):
7. Մաքսային հայտարարագրի դարձերեսին սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն արված նշումները մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից սահմանագծվում են և հաստատվում անձնական կնիքով:
Եթե մաքսային հայտարարագիրը վավերացնող մաքսային մարմինն ամբողջությամբ չի տիրապետում սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված տեղեկատվությանը, հայտարարագրի դարձերեսին նշվող տեղեկատվության տվյալ տեսակի դիմաց արվում է «անհայտ» գրառումը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետավտոտեսչության մարմինները միջոցառումներ են ձեռնարկում Հայաստանի Հանրապետություն ներմուծված, բայց որևէ մաքսային ռեժիմով չձևակերպված, ինչպես նաև «տարանցիկ փոխադրում», «ժամանակավոր ներմուծում» կամ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ձևակերպված և սահմանված ժամկետում չարտահանված ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման նպատակով: Նշված ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում ՀՀ մաքսային օրենսգրքի 28-րդ, 36-րդ, 37-րդ, 40-րդ և 199-րդ հոդվածների պահանջների կատարումն ապահովելուն աջակցելու նպատակով, պետավտոտեսչության մարմինները տեղեկատվություն են հաղորդում մաքսային մարմիններին այդ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ:
9. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (արտահանված) ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետավտոտեսչության վարչության գրանցման-քննական ստորաբաժանումները հաշվառումից հանում են միայն մաքսային մարմինների կողմից վավերացված «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով լրացված մաքսային հայտարարագրի հիման վրա: