Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ ...

 

 

040.0495.140503

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2003 թվականի N 495-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հակահամաճարակային, ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 56763.2 հազար դրամ, որից`

ա) «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության սուբսիդավորման համար` 41763.2 հազար դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիա» հոդվածով, որից` 1-ին կիսամյակում` 8121.0 հազար, 9 ամսում` 17214.0 հազար դրամ.

բ) լաբորատոր սարքի ձեռքբերման ծախսերի համար` 15000,0 հազար դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ակտիվների ձեռքբերում» հոդվածով:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն ձեռք բերվող լաբորատոր սարքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 495-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազար դրամ)

.______________________________________________________________________.

| Բյուջետային |    Բյուջետային ծախսերի     |Վերաբաշխում «Հայաստանի     |

|  ծախսերի    |  գործառական դասակարգման    |Հանրապետության 2003 թվականի|

| գործառական  |   խմբերի և  ենթախմբերի,    |պետական բյուջեի մասին»     |

| դասակարգման | ֆինանսավորվող ծրագրերի և   |Հայաստանի Հանրապետության   |

|             |դրանք իրականացնող մարմինների|օրենքի N 1 հավելվածում և   |

|             |       անվանումները         |փոփոխություններ Հայաստանի  |

|             |                            |Հանրապետության             |

|             |                            |կառավարության 2003 թվականի |

|             |                            |փետրվարի 6-ի N 184-Ն       |

|             |                            |որոշման N 5 հավելվածում    |

|             |                            |(բացասական նշանով          |

|             |                            |նշվում են                  |

|             |                            |հատկացումներից պակասեցվող, |

|             |                            |իսկ դրական նշանով`         |

|             |                            |ավելացվող գումարները)      |

|_____________|                            |___________________________|

|խումբը|ենթա- |                            |  1-ին  |ինն ամիս|  տարի   |

|      |խումբը|                            |կիսամյակ|        |         |

|______|______|____________________________|________|________|_________|

|  1   |  2   |             3              |    4   |    5   |    6    |

|______|______|____________________________|________|________|_________|

|  10  |  04  |Բույսերի պաշտպանություն     |        |        |  -9800,0|

|      |      |        այդ թվում`          |        |        |         |

|      |      |03. Բույսերի                |        |        |         |

|      |      |պաշտպանության               |        |        |  -9800,0|

|      |      |միջոցառումներ               |        |        |         |

|      |      |ՀՀ գյուղատնտեսության        |        |        |         |

|      |      |նախարարություն              |        |        |  -9800,0|

|      |      |Այլ ծախսեր                  |        |        |  -9800,0|

|______|______|____________________________|________|________|_________|

|  10  |  05  |Անասնաբուժություն և         |        |        |         |

|      |      |հակահամաճարակային           | -8121.0|-17214.0| -46963.2|

|      |      |միջոցառումներ               |        |        |         |

|      |      |        այդ թվում`          |        |        |         |

|      |      |01. Անասնաբուժական          |        |        |         |

|      |      |սահմանային հսկիչ կետերի     |        |        |         |

|      |      |և  հանրապետական             |        |        |         |

|      |      |անասնաբուժական              | -8121.0|-17214.0| -26963.2|

|      |      |լաբորատորիայի պահպանում     |        |        |         |

|      |      |ՀՀ գյուղատնտեսության        |        |        |         |

|      |      |նախարարություն              | -8121.0|-17214.0| -26963.2|

|      |      |Այլ ծախսեր                  | -8121.0|-17214.0| -26963.2|

|      |      |02. Պատվաստուկների և  այլ   |        |        |         |

|      |      |հակահամաճարակային           |        |        |         |

|      |      |միջոցառումների համար        |        |        |         |

|      |      |անհրաժեշտ պարագաների        |        |        | -20000,0|

|      |      |ձեռքբերում                  |        |        |         |

|      |      |ՀՀ գյուղատնտեսության        |        |        |         |

|      |      |նախարարություն              |        |        | -20000,0|

|      |      |Այլ ծախսեր                  |        |        | -20000,0|

|______|______|____________________________|________|________|_________|

|  14  |  06  |Այլ ծախսեր                  |  8121.0| 17214.0|  56763.2|

|      |      |02. ՀՀ կառավարության        |        |        |         |

|      |      |պահուստային ֆոնդ`           |        |        |         |

|      |      |չկանխատեսված ծախսերի        |  8121.0| 17214.0|  56763.2|

|      |      |համար                       |        |        |         |

|      |      |ՀՀ կառավարություն           |  8121.0| 17214.0|  56763.2|

|      |      |ա) ձեռնարկություններին և    |        |        |         |

|      |      |կազմակերպություններին       |  8121.0| 17214.0|  41763.2|

|      |      |տրվող սուբսիդիա             |        |        |         |

|      |      |բ) կապիտալ ակտիվների        |        |        |  15000.0|

|      |      |ձեռքբերում                  |        |        |         |

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2003
N 495-Ն
Որոշում