040.0394.220403
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2003 թվականի N 394-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 701 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 701 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ծրագրի «Հիվանդանոցային և մասնագիտացված բուժօգնության համակարգ» և «Օպտիմալացումը` ըստ առանձին բուժհաստատությունների» բաժինների «N 6 մանկական նևրոլոգիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը վերաբերող կետերը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինության` Երևանի Մոլդովական փողոցի N 41 հասցեում գտնվող շենքի «N 6 մանկական նևրոլոգիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված երկու մասնաշենքերը` 4260 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Երևանի քաղաքապետին` 1-ամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված մասնաշենքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով սույն որոշման 2-րդ կետում նշված մասնաշենքերը ներդնել «N 6 մանկական նևրոլոգիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ