Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԱԴԻՈ» ՀԱՏՈՒԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԱԴԻՈ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.09.1996  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«17» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 302

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԱԴԻՈ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է`

 

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Ռադիո» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 17-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թվականի

սեպտեմբերի 17-ի թիվ 302

որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՌԱԴԻՈ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. «Ռադիո» պետական ձեռնարկությունը հատուկ նշանակության պետական ձեռնարկության (այսուհետև` ձեռնարկություն) կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի թիվ 399 որոշմամբ սահմանված ցանկում փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 113 որոշմամբ:

2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Ռադիո» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն: Ձեռնարկության կրճատ ֆիրմային անվանումն է` «Ռադիո» ՀՆՊՁ:

3. Ձեռնարկությունը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը:

4. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հրամաններով ու հրահանգներով, միջազգային իրավունքի նորմերով և սույն կանոնադրությամբ:

5. Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:

6. Ձեռնարկության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս:

 

II. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Ձեռնարկության խնդիրներն են`

ա) համապատասխան տեխնիկական միջոցների զարգացումը և կատարելագործումը, կապի միջոցների, հեռարձակման կայանների, անտենաների արդյունավետ ու նպատակային օգտագործումը և դրանց անխափան աշխատանքի կազմակերպումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերի կատարման, ինչպես նաև ձեռնարկության ռադիոկայաններով Հայաստանի Հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության պետական ռադիոընկերությունների ռադիոծրագրերի բարձրորակ և անխափան հեռարձակման ապահովումը.

գ) մերձակա պետությունների քաղաքների և բնակավայրերի հետ անխափան ռադիոկապի ապահովումը.

դ) արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության մարզերի, քաղաքների և բնակավայրերի հետ անխափան ռադիոկապի ապահովումը.

ե) պետական պատվերից դուրս արտասահմանյան երկրների ռադիոընկերությունների հետ համագործակցումը` պայմանագրային հիմունքներով ապահովելով անխափան և բարձրորակ ռադիոհեռարձակման ծառայություն.

զ) ձեռնարկություններում աշխատանքի գիտական կազմակերպման ապահովումը կապի միջոցների կատարելագործման և ներդրման աշխատանքներում համագործակցելով արտասահմանի ու հատկապես Ռուսաստանի Դաշնության գիտահետազոտական հաստատությունների և համանման ձեռնարկությունների հետ.

է) ձեռնարկության հզորությունների լրիվ օգտագործումը` իրականացնելով գովազդների կազմակերպում` նոր պատվիրատուներ ներգրավելու համար օգտագործելով լրատվական ծառայությունները:

 

III. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Ձեռնարկության գույքը պատկանում է ձեռնարկությանը` լրիվ տնտեսավարման իրավունքով: Գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները:

9. Ձեռնարկության գույքի, այդ թվում` ֆինանսական ռեսուրսների գոյացման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության դրամական և նյութական ներդրումները.

բ) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ տնտեսական գործունեությունից ստացված հասույթը.

գ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, սեփական միջոցները բանկային հիմնարկների հաշիվներում պահելու համար ստացվող տոկոսները.

դ) պետական բյուջեից հատկացվող կապիտալ ներդրումները.

ե) հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

10. Ձեռնարկության գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, որի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է: Հարկերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումների կատարումից հետո շահույթի մնացած մասը մնում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Ձեռնարկությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում, կազմում հաշվեկշիռ և Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տեղական մարմին ներկայացնում վիճակագրական ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվետվություններ:

13. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաքանակներին համապատասխան:

14. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ է բացում Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներում` իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային և դրամարկղային ամեն տեսակի գործառնություններ իրականացնելու համար:

15. Ձեռնարկությունը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության համաձայնությամբ հիմնադրում է դուստր ձեռնարկություններ, բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և համատեղ ձեռնարկություններ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում ֆինանսական միջոցներ` ցանկացած տարադրամով, տնօրինում, օգտագործում է դրանք և դրանցից ստացված արդյունքը.

գ) ինքնուրույնաբար կազմավորում է սեփական ֆինանսական ռեսուրսները, բանկային հիմնարկներից և ֆինանսավարկային հաստատություններից ստանում վարկեր.

դ) ինքնուրույնաբար պլանավորում և կազմակերպում է իր տնտեսական գործունեությունը, մատուցում ծառայություններ, կատարում աշխատանքներ, օգտվում մատուցված ծառայություններից ու կատարված աշխատանքի արդյունքներից, կնքում պայմանագրեր և կրում պարտավորություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կապի նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում, վարձակալության է տալիս և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է գույքն ու գույքային իրավունքները.

զ) դատական և արբիտրաժային կարգով վիճարկում է իր շահերին վնաս հասցրած անձանց և մարմինների գործողությունները, հանդես է գալիս հայցվոր և պատասխանող դատարանում, միջնորդ դատարանում և պետական արբիտրաժում (տնտեսական դատարանում).

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում և փոխհատուցում իր հասցրած վնասը` կնքված պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու, այլ անձանց ու կազմակերպությունների` օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար.

ը) կատարում է սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովում աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանները.

թ) որոշում է իր աշխատողների վարձատրության ձևերը, սահմանում հաստիքները, աշխատավարձի ֆոնդը և վճարման կարգը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է իր կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ծավալներն ու դրանց գները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կապի նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի:

16. Ձեռնարկությունն իր տարածքները, Հայաստանի Հանրապետության կապի նախարարության համաձայնությամբ, վարձակալության պայմանագրերով կարող է տրամադրել ֆիզիկական և իրավաբանական անձանց:

17. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Աշխատանքի վարձելու, աշխատանքի, հանգստի և վարձատրության պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ կնքված աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով:

 

IY. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

18. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են վարչությունը և դրա գլխավոր տնօրենը:

19. Ձեռնարկության վարչությունը կազմվում է 9 անդամից, որոնցից 4-ն ընտրվում են աշխատավորական կոլեկտիվից, իսկ մյուսներին նշանակում է գլխավոր տնօրենը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կապի նախարարի հետ:

Վարչության կազմում ղեկավար մարմնի անդամներ չհանդիսացող ներկայացուցիչները պետք է կազմեն անդամների մեկ երրորդը:

20. Ձեռնարկության վարչության անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով:

21. Ձեռնարկության վարչությունն իրավասու է`

ա) որոշելու ֆինանսատնտեսական և սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու հաստատելու աշխատանքային ծրագրերը.

բ) ձեռնարկության կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն.

գ) ներկայացնելու առաջարկություններ դուստր ձեռնարկությունների հիմնադրման, վերակազմավորման ու լուծարման վերաբերյալ.

դ) որոշելու ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների ներքին կազմակերպական կառուցվածքը, ստորաբաժանումների ցանկն ու նրանց լիազորությունները:

22. Ձեռնարկության գործունեությունը վերահսկում է վերահսկիչ հանձնաժողովը, որին ընտրում է ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ընդհանուր ժողովը: Վերահսկիչ հանձնաժողովը հետևում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարության ձեռնարկության վարչության որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Վերահսկիչ հանձնաժողովն իրավունք ունի ձեռնարկության ղեկավարից և մյուս աշխատողներից պահանջելու ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, գույքի պահպանման և այլ հարցերի վերաբերյալ ցանկացած տվյալներ և պարտավոր է իր համապատասխան հաշվետվությունները ներկայացնել ձեռնարկության վարչությանը:

23. Ձեռնարկության գլխավոր տնօրենին նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության կապի նախարարի հետ:

24. Գլխավոր տնօրենը ձեռնարկության վարչության նախագահն է և վարչության կողմից որոշումներ ընդունելիս ունի վճռորոշ ձայնի իրավունք: Գլխավոր տնօրենին նշանակելիս նրա և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության միջև սահմանված կարգով կնքվում է կոնտրակտ: Կոնտրակտում սահմանվում են գլխավոր տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունն ու փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության կապի նախարարության, ձեռնարկության վարչության, աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, կոնտրակտի ժամկետը և այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

25. Գլխավոր տնօրենը կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար կրում պատասխանատվություն: Գլխավոր տնօրենն առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում դրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը, այդ թվում` ֆինանսական ռեսուրսները, կնքում պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, ձեռնարկության աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ, բանկային հիմնարկներում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում հաստիքները, սահմանում աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը, արձակում հրամաններ, աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման և կարգապահական տույժի միջոցներ, կատարում աշխատանքի բաշխում գլխավոր տնօրենի տեղակալների, գլխավոր ճարտարագետի ու ղեկավար այլ աշխատողների միջև` ըստ գործունեության բնագավառների, իրականացնում է ձեռնարկության գործունեությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

26. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն են կազմում այն աշխատողները, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա մասնակցում են դրա գործունեությանը:

Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը ձեռնարկության ղեկավար մարմինների հետ լուծում է կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`

ա) կոլեկտիվ պայմանագրի նախագծի նախապատրաստում.

բ) իր ներկայացուցիչների միջոցով ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունների վարում.

գ) կոլեկտիվ պայմանագրի հաստատում:

27. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իրավասության իրականացման հիմնական ձևը նրա ընդհանուր ժողովն է:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.1996
N 302
Որոշում