Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ...

 

 

040.2143.200103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2143-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության` Երևանի Կառավարական տուն 3 հասցեում գտնվող շենքի կցակառույց, նկուղային` 1496 քառակուսի մետր մակերես ունեցող շինությունը (այսուհետ` գույք) վաճառել դրա վարձակալ «Միր Սեգոդնյա» արտադրական կոոպերատիվին:

(1-ին կետը փոփ. 23.04.03 թիվ 532-Ա որոշում)

2. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգով հաշվարկված գինը` 38659170 դրամ:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարի քսան տոկոսը` 7731834 դրամ, իսկ մնացած 30927336 դրամը` հետագա տաս տարվա ընթացքում.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված 7731834 դրամ գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում «Միր Սեգոդնյա» արտադրական կոոպերատիվի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2002
N 2143-Ա
Որոշում