040.2066.271202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2066-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2066-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամ)
.___________________________________________________________________.
|Բյուջետային |Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |գործառական դասակարգման |Հանրապետության 2002 |
|գործառական |խմբերի և ենթախմբերի, |թվականի պետական բյուջեի|
|դասակարգման |տնտեսագիտական դասակարգման |մասին» Հայաստանի |
| |հոդվածների, ֆինանսավորվող |Հանրապետության օրենքի |
| |ծրագրերի և դրանք իրականացնող|N 1 հավելվածում և |
| |մարմինների անվանումները |փոփոխություններ |
| | |ՀՀ կառավարության 2002 |
| | |թվականի փետրվարի 25-ի |
| | |N 172 որոշման N 5 |
| | |հավելվածում |
| | |(փակագծերում նշված են |
| | |հատկացումներից |
| | |պակասեցվող գումարները, |
| | |իսկ դրական նշանով` |
| | |ավելացվող գումարները) |
|_____________| |_______________________|
|խումբը|ենթա- | | տարի |
| |խումբը| | |
|______|______|_____________________________|_______________________|
|04 |07 |01.Միջին մասնագիտական | |
| | |ուսումնական | |
| | |հաստատությունների պահպանում | 1174.8 |
| | |ՀՀ էներգետիկայի | 1174.8 |
| | |նախարարություն | |
| | |այդ թվում` | |
| | |ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ | |
| | |ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ | |
| | |ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ | |
| | |ԱՇԽԱՏԱՎԱՐՁ | 684.0 |
| | |- պարտադիր սոցիալական | |
| | |ապահովագրության վճարներ | 427.5 |
| | |էլեկտրաէներգիայի, վառելիքի և | |
| | |ջեռուցման ծախսեր | 63.3 |
|______|______|_____________________________|_______________________|
|06 |04 |10. Փախստականների սոցիալական | |
| | |խնդիրների լուծման | (1174.8) |
| | |միջոցառումներ | |
| | |ՀՀ կառավարությանն առընթեր | |
| | |միգրացիայի և փախստականների | |
| | |վարչություն | (1174.8) |
| | |այդ թվում` | |
| | |- ընթացիկ ներքին այլ | |
| | |տրանսֆերտային վճարներ | (1174.8) |
| | | | |
.___________________________________________________________________.