Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1105- ...

 

 

040.1938.211202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 1938-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 1105-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) 2-րդ կետի «ա» ենթակետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջին փուլով աջակցություն ստանալու իրավունքը տրվում է երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների բնակիչներին` շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու կամ անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար».

բ) 2-րդ կետի «բ» ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«երկրաշարժի հետևանքով բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչների համար` վերականգնման աշխատանքների նախահաշվի հիման վրա, աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակելի տան ձևավորված շուկայական միջինացված արժեքի մինչև 50 տոկոսը, բայց 2,5 միլիոն դրամից ոչ ավելի».

գ) 2-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում վճարումները կատարվում են`

շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն.

անհատական բնակարանային շինարարության և վերականգնման աշխատանքների իրականացման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշմամբ հաստատված կարգի համաձայն (առանց վարկային մեխանիզմների կիրառման)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2002
N 1938-Ն
Որոշում