040.1768.201102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2002 թվականի N 1768-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1768-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամներով)
._____________________________________________________________________.
| Բյուջետային | Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի |
| ծախսերի | գործառական դասակարգման |Հանրապետության 2002 |
| գործառական | խմբերի և ենթախմբերի, |թվականի պետական բյուջեի|
| դասակարգման | տնտեսագիտական դասակարգման |մասին» ՀՀ օրենքի N 1 |
| | հոդվածների, ֆինանսավորվող |հավելվածում և |
| | ծրագրերի և դրանք իրականացնող |փոփոխություններ ՀՀ |
| | մարմինների անվանումները |կառավարության 2002 |
| | |թվականի փետրվարի 25-ի |
| | |N 172 որոշման N 5 |
| | |հավելվածում |
| | |(փակագծերում նշված են |
| | |հատկացումներից |
| | |պակասեցվող, իսկ դրական |
| | |նշանով` ավելացվող |
| | |գումարները) |
|_____________| |_______________________|
|խումբ|ենթա- | | տարի |
| |խումբ | | |
|_____|_______|_______________________________|_______________________|
| 04 | 03 | 01. Հանրակրթական դպրոցների | |
| | | պահպանում | (1313,3) |
|_____|_______|_______________________________|_______________________|
| | | ՀՀ գյուղատնտեսության | (1313,3) |
| | | նախարարություն | |
| | | այդ թվում` | |
| | | ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ | |
| | | ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ | |
| | | ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ | (881,6) |
| | | ԱՇԽԱՏԱՎԱՐՁ | |
| | | - պարտադիր սոցիալական | |
| | | ապահովագրության վճարներ | (304,9) |
| | | - գրասենյակային ապրանքներ | (6,8) |
| | | և նյութեր | |
| | | Այլ ծախսեր | (30,8) |
| | | Կապի ծառայությունների վճարներ| (9,9) |
| | | Էլեկտրաէներգիայի, վառելիքի | |
| | | և ջեռուցման ծախսեր | (41,6) |
| | | Ջրմուղ-կոյուղուց օգտվելու | |
| | | վարձի վճարման ծախսեր | (22,1) |
| | | Այլ կոմունալ ծախսեր | (13,8) |
| | | Այլ ծառայությունների | |
| | | ձեռքբերման ծախսեր | (1,8) |
| | | ՀՀ կրթության և գիտության | |
| | | նախարարություն | 1313,3 |
| | | այդ թվում` | |
|_____|_______|_______________________________|_______________________|
| | | Այլ ծառայությունների | |
| | | ձեռքբերման ծախսեր | 1313,3 |
._____________________________________________________________________.