ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-57-Ն-24
2024թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հավելված 3-ի «բ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Արշակ Վարդանյան» բառերը փոխարինել «Արմեն Դանիելյան» բառերով,
2) Հավելված 3-ի «բ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վճռաբեկ դատարան» բառերը հանել,
3) Հավելված 3-ի «բ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Նաիրա Հովսեփյան» բառերը հանել,
i
4) Հավելված 4-ի աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Ժորա Չիչոյան» բառերը փոխարինել «Դավիթ Արղամանյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024 թ. հունիսի 4
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 4 հունիսի 2024 թվական:
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունիսի 2024 թվական: