ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2024 թվականի N 456-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ուժը կորցրած ճանաչել 37-րդ կետի 7-րդ ենթակետը.
i
2) 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ ենթակետով`
«15) աջակցում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնին` աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրման, նրանց զինվորական հաշվառման աշխատանքների իրականացմանը:».
3) ուժը կորցրած ճանաչել 43-րդ կետի 9-րդ և 16-րդ ենթակետերը.
i
4) 47-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«4) իրականացնում է պաշտպանված էլեկտրոնային փոխանակման համակարգի շահագործման աշխատանքներ.».
5) 47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ և 12-րդ ենթակետերով`
«11) իրականացնում է գործնական և մեթոդաբանական աջակցություն գաղտնիության ռեժիմի ապահովմանն ուղղված աշխատանքների կազմակերպման հարցերում.
12) իրականացնում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և դրան համապատասխան ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի պահանջների գաղտնի ռեժիմն ապահովող ստորաբաժանումներին վերապահված լիազորությունների կատարումը:».
6) 51-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«10) ապահովում է աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրման և նրանց զինվորական հաշվառման հետ կապված աշխատանքների իրականացումը:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. մայիսի
Երևան
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):