040.1412.190902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1412 -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի գործունեության համար միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1412-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամ)
.______________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |գործառական դասակարգման |Հանրապետության 2002 թվականի |
|գործառական |խմբերի և ենթախմբերի, |պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի|
|դասակարգման|տնտեսագիտական դասակարգման|N 1 հավելվածում և |
| |հոդվածների, ֆինանսավորվող|փոփոխություններ ՀՀ կառավարության|
| |ծրագրերի և դրանք |2002 թվականի փետրվարի 25-ի N 172|
| |իրականացնող մարմինների |որոշման N 5 հավելվածում |
| |անվանումները |(փակագծերում նշված են |
| | |հատկացումներից պակասեցվող |
| | |գումարները, իսկ դրական նշանով` |
| | |ավելացվող գումարները) |
|___________| |________________________________|
|խումբ|ենթա-| |Ինն ամիս | Տարի |
| |խումբ| | | |
|_____|_____|_________________________|___________|____________________|
|04 |10 |10. Թեմատիկ ֆինանսավորման| (637.1) | (1274.1) |
| | |և դրա հետ կապված այլ | | |
| | |ծախսեր | | |
| | |ՀՀ կրթության և գիտության| (637.1) | (1274.1) |
| | |նախարարություն | | |
| | | այդ թվում` | | |
| | |Այլ ծառայությունների | (637.1) | (1274.1) |
| | |ձեռքբերման ծախսեր | | |
|04 |10 |01. Գիտությունների | 637.1 | 1274.1 |
| | |ազգային ակադեմիայի | | |
| | |նախագահության պահպանում | | |
| | |ՀՀ գիտությունների ազգային| 637.1 | 1274.1 |
| | |ակադեմիա | | |
| | | այդ թվում` | | |
| | |Ձեռնարկություններին և | 637.1 | 1274.1 |
| | |կազմակերպություններին | | |
| | |տրվող սուբսիդիաներ | | |
.______________________________________________________________________.