Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԱՌԱՋԻՆ Կ ...

 

01.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2018 թվականի N 1419-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ԿԱՄ ԾԱՆՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.05.2023 թիվ 752-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա /,

03.08.2023 թիվ 1321-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ներկայացնել տեղեկատվություն նախորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության համապատասխան տարածաշրջաններում (ըստ մարզերի և Երևան քաղաքի) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների` ձևավորված շուկայական միջինացված գների մասին` սույն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պայմաններին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման պահանջների համաձայն բնակարանային ապահովության իրավունքը տարածվում է նաև մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն և 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշումներով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված`

ա. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող այն նախկին զինծառայողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և օրենքով սահմանված` նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառ. մետրից պակաս,

բ. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող այն նախկին զինծառայողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն` առնվազն 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, կամ նախկին զինծառայողի և օրենքով սահմանված` նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառ. մետրից պակաս,

2) սույն կետի 1-ին ենթակետում նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային ապահովումն իրականացվում է սույն որոշման հավելվածի 6-րդ կետում սահմանված հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով.

3) սույն որոշման` վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա.

4) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

5) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

6) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին:

(3-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 752-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա /,

13.07.2023 թիվ 1157-Ն որոշումներ)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը և տեքստը փոփ. 18.05.2023 թիվ 752-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա /,

13.07.2023 թիվ 1157-Ն, 03.08.2023 թիվ 1321-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 6-ի

N 1419-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ԿԱՄ ԾԱՆՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

(վերնագիրը 18.05.2023 թիվ 752-Ն 13.07.2023 թիվ 1157-Ն, 03.08.2023 թիվ 1321-Ն որոշումներ)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր ճանաչելու և հաշվառման վերցնելու, բնակարանային գործերը վարելու և բնակարանային պայմանների բարելավման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 18.05.2023 թիվ 752-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)

13.07.2023 թիվ 1157-Ն, 03.08.2023 թիվ 1321-Ն որոշումներ)

2. Սույն կարգի համաձայն բնակարանային ապահովության իրավունք ունեն`

1) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, որոնք համապատասխանաբար կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն` առնվազն 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա.

2) ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները, որոնք կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և սույն կարգի 4-րդ կետում սահմանված` նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս:

(2-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1157-Ն որոշում)

3. Սույն կարգի համաձայն բնակարանային ապահովության իրավունքից չեն օգտվում այն անձինք, որոնք զինծառայողի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվանից առաջ` հինգ տարվա ընթացքում կամ այդ օրվանից հետո մինչև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում, օտարել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունները կամ փոխել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունների օգտագործման նպատակային նշանակությունը կամ զինծառայողի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ բնակվում են օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած բնակելի տարածությունում կամ օրենքով սահմանված կարգով ժառանգության բացումից հետո բնակելի տարածության նկատմամբ ունեն ժառանգական իրավունք, սակայն չեն հրաժարվել իրենց հասանելիք բնակելի տարածության նկատմամբ ժառանգության իրավունքից:

(3-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1157-Ն որոշում)

4. Սույն կարգի իմաստով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով զինվորական հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի և զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում

1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.

2) անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.

3) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի հետ նույն հասցեում հաշվառված ծնողները, իսկ զոհված (մահացած) զինծառայողի ծնողները` անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ վերջինիս հետ համատեղ հաշվառված լինելու հանգամանքից.

4) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

(4-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1157-Ն որոշում)

5. Սույն կարգի համաձայն ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների (այսուհետ` շահառու) բնակարանային ապահովությունը (այսուհետ` բնակարանային պայմանների բարելավում) իրականացվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով: Վկայագիրն անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը: Շահառուին սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրվում է շահառուի կողմից նման ցանկություն հայտնելու և համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրինման ներքո շահառուի բնակարանային պայմանները բավարարող համապատասխան բնակարան լինելու դեպքում:

(5-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

6. Սույն կարգի 2-րդ կետում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված բնակարանային պայմաններ ունեցող շահառուների բնակարանային ապահովումն իրականացվում է ըստ բնակարանային պայմանների բարելավման հաշվառման վերցնելու տարիների` հետևյալ հաջորդական առաջնահերթությամբ.

1) զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ.

2) ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ.

3) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված նախկին զինծառայողները` ըստ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների հաջորդականության:

(6-րդ կետը փոփ. 25.11.2021 թիվ 1930-Ն որոշում)

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

7. Բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուն դիմում է ներկայացնում իր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում Երևանի քաղաքապետին)` համաձայն NN 1 և 2 ձևերի` դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) զինծառայողին հաշմանդամություն ունեցող ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը և զինծառայողի հիվանդության, վնասվածքի զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ իրավասու ռազմաբժշկական փորձաքննական մարմնի եզրակացության պատճենը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումների` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հավաստող տեղեկանքը.

3) տեղեկանքներ բնակարանային պայմանների, ընտանիքի կազմի վերաբերյալ, որտեղ պետք է նշված լինեն բնակարանի սեփականատիրոջ, բնակարանի բնակելի մակերեսի, սենյակների թվի, այդ հասցեում հաշվառված անձանց և նրանց ազգակցական կապի մասին ավալներ (եթե ընտանիքի չափահաս անդամները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա նմանօրինակ տեղեկանք պետք է ներկայացվի բոլորի հաշվառման վայրերից), բնակարանի և (կամ) բնակելի տան սեփականության վկայականի պատճենը.

4) Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման և տեղեկատվական կենտրոնի կողմից տրված տեղեկատվությունը` շահառուների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու, ինչպես նաև զինծառայողի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվան նախորդող 5 տարվա ընթացքում կամ այդ օրվանից հետո մինչև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում սեփականության իրավունքով բնակելի տարածություն օտարելու վերաբերյալ.

5) շահառու չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջերով, ամուսնության (ամուսնալուծության) և անչափահաս երեխաների ծննդյան վկայականների պատճենները, ուսումնառության և հաշմանդամություն ունենալու, խնամքի ներքո գտնվելու վերաբերյալ տեղեկանքները:

(7-րդ կետը փոփ. 25.11.2021 թիվ 1930-Ն, 13.07.2023 թիվ 1157-Ն, 03.08.2023 թիվ 1321-Ն որոշումներ)

8. Շահառուների ներկայացրած դիմումները հաշվառվում են համայնքապետարանի (Երևան քաղաքում Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմում, ինչի հիման վրա հարուցվում է վարչական վարույթ: Դիմումում և կից փաստաթղթերում ներկայացված բնակարանային պայմաններն ստուգում է համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում Երևանի քաղաքապետի) կողմից ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովը, որի գրավոր եզրակացության հիման վրա կազմվում են բնակարանային գործեր և համայնքի (Երևան քաղաքի)` ըստ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված առաջնահերթությունների, բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ցուցակներ, որոնք կազմվում են սույն կարգի NN 3 և 4 ձևերի համաձայն: Բնակարանային գործը պետք է լինի համարակալված և փաստաթղթերի ներքին ցանկով, որտեղ ժամանակագրական կարգով պետք է ներառված լինեն` տվյալ վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած անձի դիմումը, սույն կարգի 7-րդ կետում նշված, ինչպես նաև շահառուի բնակարանային պայմանների կարիքավորությունը հիմնավորող մյուս փաստաթղթերը, բնակարանային հարցերի հանձնաժողովի գրավոր եզրակացությունը, սույն կարգի 9-րդ կետում նշված որոշումը (վարչական ակտը):

9. Շահառուների ցուցակները հաստատում է համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում Երևանի քաղաքապետը)` յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ ընդունելով գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին համապատասխանող որոշում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

10. Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում Երևանի քաղաքապետը) բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունում այն շահառուներին, ովքեր զինծառայողի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ճանաչվելու համար հիմք հանդիսացող զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ իրավասու ռազմաբժշկական փորձաքննական մարմնի եզրակացության տրման կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ հաշվառված են տվյալ բնակավայրում:

(10-րդ կետը փոփ. 25.11.2021 թիվ 1930-Ն որոշում)

10.1. Այն դեպքում, երբ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողը հանվել են Հայաստանի Հանրապետության իրենց բնակության վայրի հաշվառումից և մինչև զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը դիմում են ներկայացրել որևէ բնակավայրում հաշվառման համար և նոր բնակավայրում նրանց հաշվառումն իրականացվել է զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից հետո, ապա շահառուն բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունվում իր նոր հաշվառման վայրի համայնքի ղեկավարի կողմից:

(10.1-ին կետը լրաց. 02.02.2023 թիվ 135-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի դեկտեմբերի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

10.2. Այն դեպքում, երբ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողը հանվել են Հայաստանի Հանրապետության իրենց բնակության վայրի հաշվառումից և զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ չեն դիմել և հաշվառված չեն եղել որևէ բնակավայրում, ապա շահառուն բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունվում զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից առաջ ունեցած վերջին հաշվառման վայրի համայնքի ղեկավարի կողմից:

(10.2-րդ կետը լրաց. 02.02.2023 թիվ 135-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի դեկտեմբերի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

11. Սույն կարգի համաձայն շահառուներին ցուցակում ընդգրկելու վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից հետո 10-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում Երևանի քաղաքապետը)`

1) շահառուների վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան, անձնագրի համարը և սերիան, պատշաճ ձևով ուղարկում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնական մարմին` շահառուի մահվան պետական գրանցում իրականացվելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնական մարմնի կողմից մահվան պետական գրանցման օրվանից հնգօրյա ժամկետում դրա մասին համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) տեղեկացնելու համար.

2) մինչև 26 տարեկան առկա ուսուցմամբ սովորող շահառուի վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան, անձնագրի համարը և սերիան, պատշաճ ձևով ուղարկում է այն ուսումնական հաստատություն, որտեղ ուսանում է անձը` վերջինիս ուսումնառությունը դադարեցվելու կամ ուսուցման ձևը փոխելու դեպքում ուսումնական հաստատության կողմից ուսումնառությունը դադարեցվելու կամ ուսուցման ձևը փոխելու օրվանից հնգօրյա ժամկետում դրա մասին համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում Երևանի քաղաքապետին) տեղեկացնելու համար.

3) հաշմանդամություն ունեցող շահառուի վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան, անձնագրի համարը և սերիան, անձի ֆունկցիոնալության կրկնակի գնահատման կամ վերագնահատման ժամկետը, պատշաճ ձևով ուղարկում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին (այսուհետ` անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին)` հաշմանդամություն ունենալու ժամկետը երկարաձգվելու կամ հաշմանդամություն ունեցող չճանաչվելու դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հնգօրյա ժամկետում դրա մասին համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) տեղեկացնելու համար.

4) շահառուների վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան, անձնագրի համարը և սերիան, պատշաճ ձևով ուղարկում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվական կենտրոն` շահառուների կողմից բնակելի տարածության ձեռքբերման կամ օտարման դեպքում հնգօրյա ժամկետում դրա մասին համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) տեղեկացնելու համար:

(11-րդ կետը փոփ. 13.07.2023 թիվ 1157-Ն որոշում)

12. Շահառուները համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) կողմից բնակարանային հաշվառումից հանվում են, եթե`

1) բարելավվել են նրանց բնակարանային պայմանները, որի կապակցությամբ դադարել է նրանց բնակարանային ապահովության իրավունքը.

2) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, կամ ընդունվել է ոչ իրավաչափ վարչական ակտ.

3) վերացել է օրենքով սահմանված կարգով շահառու համարվելու իրավական հիմքը.

4) հաշվառման վերցվելուց հետո հանվել են տվյալ համայնքում մշտական հաշվառումից` բացառությամբ սույն կարգի 10-րդ կետում սահմանված դեպքերի.

5) սույն կարգի համաձայն ստացել են կամ ձեռք են բերել բնակարան:

13. Սույն կարգի 12-րդ կետի 1-3-րդ ենթակետերի համաձայն շահառուների կազմում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նան դրանց հիման վրա բնակարանային հաշվառումից հանելու մասին ընդունված որոշման վերաբերյալ համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) 10-օրյա ժամկետում համապատասխան մարզպետարանի միջոցով գրավոր տեղեկացնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը: Սույն կարգի 12-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն շահառուների կողմից բնակարան ստանալու կամ ձեռք բերելու վերաբերյալ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է համապատասխան մարզպետարանին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին):

(13-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

14. Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) բնակարանային հաշվառման ընդգրկելու դիմումը մերժելու կամ բնակարանային հաշվառումից հանելու վերաբերյալ ընդունված որոշման մասին գրավոր հայտնում է շահառուներին` պարզաբանելով ինչպես որոշման ընդունման հիմնավորումը, այնպես էլ որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման կարգը:

15. Շահառուների ցուցակները տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացնում են համապատասխան մարզպետարաններ, որի հիման վրա ըստ մարզի կազմված ամփոփ ցուցակները մարզպետի, իսկ Երևան քաղաքի ամփոփ ցուցակները` Երևանի քաղաքապետի կողմից` համաձայն NN 3 և 4 ձևերի, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն:

(15-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

16. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն ստացված ամփոփ ցուցակների հիման վրա կազմում են շահառուների անվանացուցակներ` համաձայն NN 5 և 6 ձևերի` հիմք ընդունելով սույն կարգի 6-րդ կետում, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված առաջնահերթությունները և ըստ համայնքում (Երևան քաղաքում) բնակարանային հաշվառման վերցնելու օրվա, իսկ հաշվառումը նույն օրվա դրությամբ կատարված լինելու դեպքում զինվորական հաշմանդամություն ձեռք բերելու կամ զոհվելու (մահանալու) տարվա, ամսվա և օրվա հերթականությունը:

(16-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

 

III. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

 

17. Շահառուների բնակարանային պայմանների բարելավումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամաններով ստեղծված` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

(17-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

18. Հանձնաժողովն իրականացնում է`

1) սույն կարգի 16-րդ կետի համաձայն շահառուների հերթացուցակի կազմումը, ինչպես նաև մամուլում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումը.

2) շահառուներին հասանելիք սենյակների թվի և տրամադրվող աջակցության չափի հաշվարկումը.

3) ըստ հերթացուցակի բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ եզրակացությունների կայացումը.

4) շահառուներին բնակարանների կամ վկայագրերի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի նախագծի նախապատրաստումը:

(18-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

19. Աջակցության չափը որոշվում է աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելու օրվա դրությամբ շահառուների քանակից և հասանելիք սենյակների թվից`

1) 1-սենյականոց բնակարան` միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին.

2) 2-սենյականոց բնակարան` ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու անձից (բացի ամուսիններից) և երեք անձից բաղկացած ընտանիքին.

3) 3-սենյականոց բնակարան` 4-5 անձից բաղկացած ընտանիքին.

4) 4-սենյականոց բնակարան` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին.

5) շահառուի ընտրությամբ` 5-սենյականոց բնակարան կամ մեկական 3-սենյականոց և 2-սենյականոց բնակարաններ` մինչև 18 տարեկան 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքին:

20. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված բնակելի տարածության չափը որոշելիս հաշվի է առնվում նան հաշվառման վերցված և աջակցություն տրամադրելու մասին որոշումն ընդունելու պահին կանանց 20-շաբաթյա հղիությունը, ինչպես նաև օրենքով սահմանված ընտանիքի անդամների կողմից համապատասխան բժշկական տեղեկանքով հաստատված հետևյալ հիվանդություններից որևէ մեկով տառապելու հանգամանքը` բոլոր օրգանների և համակարգերի տուբերկուլյոզի ակտիվ ձևերը` տուբերկուլյոզային ցուպիկների արտադրությամբ, մտագարություն, մոլագար դեպրեսիվ պսիխոզ, ընկնավորություն, պրեսենիլային և սենիլային պսիխոզներ, կենտրոնական ներվային համակարգի օրգանական ախտահարումները` վերջույթների ֆունկցիայի և կոնքի օրգանների ֆունկցիայի կայուն ծանր խախտումներով (կրած գանգուղեղային ծանր վնասվածքների հետևանքները, տարածուն սկլերոզ, կողային ամիոտրոֆիկ սկլերոզ, սիոինգոմելիա, ուղեղային կաթված), բրոնխային ասթմայի ծանր ձևը` հաճախակի նոպաներով, 2-րդ և 3-րդ աստիճանների բարդացած շնչառական անբավարարությամբ, որոնց պարագայում անձին հաշվարկվում է առանձին սենյակ:

21. Սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով սահմանված նորմաներով աջակցության չափի հաշվարկման ժամանակ հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսն ընդունվում է ոչ ավելի, քան 1-սենյականոց բնակարան` 45 քառ. մետր, 2-սենյականոց բնակարան` 65 քառ. մետր, 3-սենյականոց բնակարան` 85 քառ. մետր, 4-սենյականոց բնակարան` 105 քառ. մետր:

22. Անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը որոշվում է` ելնելով աջակցություն տրամադրելու եզրակացության կայացման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ բնակարանների ձևավորված շուկայական միջին գնից` հետևյալ հաշվարկով`

1) Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինով.

2) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինով.

3) Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90 տոկոսի չափով:

23. Սեփականության իրավունքով անհատույց տրամադրվող բնակարանների գինը կարող է պակաս լինել սույն կարգի 22-րդ կետի համաձայն համապատասխան բնակավայրի համար հաշվարկված բնակարանների գնից, սակայն չի կարող գերազանցել այդ գինը:

24. Հանձնաժողովը բնակարան կամ աջակցություն տրամադրելու վերաբերյալ եզրակացություններն ընդունում է բնակարանային գործերի հիման վրա, որոնք համապատասխան համայնքից պահանջվում են հանձնաժողովի հերթական նիստի օրվան նախորդող առնվազն 15-օրյա ժամկետում: Հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա կազմվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի նախագիծ` շահառուներին բնակարան կամ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու մասին, և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հաստատմանը:

(24-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

25. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի հաստատման օրվանից հետո, ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում, հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է շահառուին` առաջարկելով հանձնաժողովի նախագահի հետ կնքել բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագիր` համաձայն N 7 ձևի, իսկ սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրելու դեպքում անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: Ծանուցումն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում շահառուն հանձնաժողովի նախագահի հետ կնքում է համապատասխան պայմանագիրը: Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին վկայագրի միջոցով աջակցություն տրամադրելու դեպքում շահառուն ներկայացնում է ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնությունը` վկայագիրը մեկ շահառուի անունով տրամադրելու մասին:

(25-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

26. Բնակարանի գնման վկայագիրը` համաձայն N 8 կամ N 9 ձևերի, ներառում է հետևյալ պարտադիր վավերապայմանները`

1) վկայագրի սերիան և համարը.

2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրելու ամսաթիվը.

3) վկայագրի միջոցով աջակցություն ստացող շահառուի անձնագրային տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.

4) վկայագիր ստացող շահառուին հասանելիք սենյակների թիվը և տրամադրվող աջակցության չափը.

5) վկայագիրը տալու օրը և գործողության ժամկետը:

(26-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

27. Բնակարանի գնման վկայագիրն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման կամ գրավադրման (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), բռնագանձման կամ այլ անձի փոխանցման:

28. Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողին բնակարանն անհատույց տրամադրվում է սեփականության իրավունքով, իսկ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին` հավասար բաժիններով բաժնային սեփականության իրավունքով, եթե ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողի դիմումի համաձայն կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամների գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին վկայագրի միջոցով տրամադրվող աջակցության գումարն ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականությունն է, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:

(28-րդ կետը փոփ. 18.05.2023 թիվ 752-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)

29. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է առուվաճառքի պայմանագիրը հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից ընտրված բանկի միջոցով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից վաճառողի հաշվեհամարին պայմանագրում նշված գումարը փոխանցելու միջոցով:

(29-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

30. Եթե տրամադրված բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում շահառուն մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն չի ներկայացնում բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, ապա շահառուն կարող է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը հանձնաժողովի նախագահին ներկայացնել շահառուի կողմից ընտրված նոտարի դեպոզիտային հաշվեհամար և նոտարի հետ կնքված պայմանագիր, որի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ավալ հաշվեհամարին է փոխանցում բնակարանի գնման վկայագրում նշված գումարը:

(30-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

31. Սույն կարգի 30-րդ կետում նախատեսված դեպքում բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում շահառուի կողմից նոտարին ներկայացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի հիման վրա նոտարն իր դեպոզիտային հաշվից պայմանագրում նշված գումարը փոխանցում է վաճառողի հաշվին:

32. Սույն կարգի 30-րդ կետի համաձայն բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում նոտարին բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր չներկայացվելու դեպքում` նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը, իսկ սույն կարգի 31-րդ կետի համաձայն պայմանագրում նշված գումարը բնակարանի գնման վկայագրում նշված (նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված) գումարից պակաս լինելու դեպքում մնացորդային գումարը, համապատասխանաբար բնակարանի գնման վկայագրի գործողության ավարտի օրվան կամ առուվաճառքի պայմանագիրը հաստատելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոտարի կողմից հետ է վերադարձվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

(32-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

33. Վկայագրի միջոցով աջակցության սահմանված չափից ավելի բարձր գնով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում գների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի միջոցների հաշվին: Վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի և ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) բնակելի սենյակների թիվը կարող է պակաս լինել սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերի համաձայն հասանելիք սենյակների թվից, որը չի հանգեցնում վկայագրում նշված գումարի փոփոխության:

34. Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 6 ամիս` վկայագիրը շահառուին տրամադրելու օրվանից սկսած` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ ժամկետի ընթացքում բնակարան ձեռք չբերելու դեպքում վկայագիրը մարվում է, և պայմանագիրը համարվում է լուծված, իսկ աջակցության իրավունք ունեցող անձը պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

34.1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքը` սույն հավելվածի 34-րդ կետով սահմանված և սույն հավելվածի N 7 ձևով նախատեսված պայմանագրի կնքման հիման վրա տրամադրված ու 2020 թվականի ընթացքում 6-ամսյա ժամկետը լրացող բնակարանի գնման վկայագրի և կնքված պայմանագրի ժամկետները երկարաձգվում են հայտարարված արտակարգ դրության ժամկետով:

(34.1-ին կետը լրաց. 25.06.2020 թիվ 1042-Ն որոշում)

35. Բնակարան կամ վկայագրի միջոցով աջակցություն ստացած շահառուները չեն կարող կրկին բնակարանային հաշվառման վերցվել` անկախ հետագայում բնակարանային պայմանները վատթարանալու հանգամանքից:

 

Ձև N 1

____________________________

                                                         (համայնքի ղեկավար)

                                               ____________________________

                                                        (անունը, ազգանունը)

                                

                                 ԴԻՄՈՒՄ

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ ես`

______________________________________________________________________

(ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով

հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք

ունեցող նախկին զինծառայողի անունը

______________________________________________________________________

հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն)

______________________________________________________________________

(վնասվածք ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու, օրը,

ամիսը, տարեթիվը, վայրը և պատճառը)

______________________________________________________________________

(անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և ֆունկցիոնալությունը

գնահատող հանձնաժողովի որոշման (վարչական ակտը) օրը, ամիսը, տարեթիվը,

համարը)

______________________________________________________________________

հաշվառման հասցեի բնակարանի (բնակելի տան) սեփականատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

 

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում

իմ և ընտանիքիս անդամների անվամբ առկա չէ սեփականության իրավունքով

բնակելի տարածություն (կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեմ

սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, առնվազն

4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, իսկ ֆունկցիոնալության խորն

աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորականկենսաթոշակ ստանալու

իրավունք ունեցող նախկին զինծառայողի դեպքում` նաև նրան և ընտանիքի

յուրաքանչյուր անդամի մասով սեփականության իրավունքով բնակելի տարածության

բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառ.

մետրից պակաս), խնդրում եմ սահմանված կարգով ընդգրկել բնակարանային

պայմանների բարելավման հաշվառման:

3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Դիմող _____________________________________ ___ ________ 20 թ.

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(1-ին ձևը փոփ. 13.07.2023 թիվ 1157-Ն որոշում)

Ձև N 2

____________________________

                                                         (համայնքի ղեկավար)

                                               ____________________________

                                                        (անունը, ազգանունը)

                                

                                 ԴԻՄՈՒՄ

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ հանդիսանում եմ

______________________________________________________________________

(զոհված (մահացած) զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________________________________________

զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու օրը, ամիսը, տարեթիվը, վայրը,

պատճառական կապը և հաշվառման հասցեն,

----------------------------------------------------------------------

(զոհված (մահացած) զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի անդամների

կազմը և հաշվառման հասցեն,

______________________________________________________________________

հաշվառման հասցեի բնակարանի (բնակելի տան) սեփականատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

 

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում

իմ և ընտանիքիս անդամների անվամբ առկա չէ սեփականության իրավունքով

բնակելի տարածություն (կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեմ

սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, առնվազն

4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա), խնդրում եմ սահմանված

կարգով ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման:

3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

Դիմող  _____________________________________  ___ ________ 20 թ.

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(2-րդ ձևը փոփ. 13.07.2023 թիվ 1157-Ն որոշում)

 

Ձև N 3

 

ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ԿԱՄ ԾԱՆՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN|ֆունկ|Հա-  |ֆունկ խորը կամ ծան|ֆունկ խորը |Բնակարանային          |Պա- |

|ը/|խորը |մայն-|հաշմանդամության   |կամ ծանր   |պայմանները` շահառուի  |հանջ|

|կ |կամ  |քի ան|զինվորական        |հաշմանդամ- |հաշվառման վայրը, ով է |վող |

|  |ծանր |վանու|կենսաթոշակ ստանալո|ության     |տան սեփականատերը,     |սեն-|

|  |հաշ- |մը և |իրավունք ունեցող  |զինվորական |համատեղ բնակվող անձանց|յակ-|

|  |մանդա|հաշ- |նախկին զինծառայողի|կենսաթոշակի|թիվը և  սեփականության |ների|

|  |մու- |վառ- |ֆունկց. սահմանափ. |իրավունք   |վերաբերյալ            |թիվը|

|  |թյան |ման  |աստիճ., վնասվածք, |ունեցող    |տեղեկատվությունը, առ- |    |

|  |զինվո|վերց-|       ստանալու   |նախկին     |նվազն 4 կարգի վթարային|    |

|  |րական|նելու|կամ հիվանդություն |զինծառայողի|քանդման ենթակա բնակելի|    |

|  |կենսա|մասին|ձեռք բերելու օրը, |օրենքով    |տարածություններում    |    |

|  |թոշա-|հա-  |ամիսը, տարեթիվը,  |սահմանված  |ապրելու դեպքում` փաստը|    |

|  |կի   |մայն-|սոցիալական        |ընտանիքի   |հավաստող եզրակացության|    |

|  |իրա- |քի   |ապահովության      |անդամների  |տրամադրման օրը, ամիսը,|    |

|  |վունք|ղեկա-|խնդիրներ          |թիվը,      |տարեթիվը, համարը,     |    |

|  |ունե-|վարի |իրականացնող       |ազգանունը, |տրամադրող մարմնի      |    |

|  |ցող  |որոշ-|ստորաբաժանման     |անունը,    |անվանումը, իսկ խորը   |    |

|  |նախ- |ման  |տեղեկանքի համարը, |հայրանունը,|սահ. հաշմանդամության  |    |

|  |կին  |համա-|ամսաթիվը, տարեթիվը|ազգակցական |զինվորական կենսաթոշակ |    |

|  |զինծա|րը,  |                  |կապը       |ստան. իրավունք ունեցող|    |

|  |ռայո-|ամսա-|                  |           |նախկին զինծառայողի    |    |

|  |ղի   |թիվը,|                  |           |դեպքում` նաև  նրան և  |    |

|  |ազգա-|տարե-|                  |           |ընտանիքի յուրաքանչյուր|    |

|  |նու- |թիվը |                  |           |անդամի մասով          |    |

|  |նը,  |     |                  |           |սեփականության         |    |

|  |անու-|     |                  |           |իրավունքով բնակելի    |    |

|  |նը,  |     |                  |           |տարածության բնակելի   |    |

|  |հայրա|     |                  |           |մակերեսի չափը         |    |

|  |նունը|     |                  |           |                      |    |

|__|_____|_____|__________________|___________|______________________|____|

|1 |  2  |  3  |        4         |     5     |          6           |  7 |

|__|_____|_____|__________________|___________|______________________|____|

._________________________________________________________________________.

(3-րդ ձևը փոփ. 13.07.2023 թիվ 1157-Ն որոշում)

 

Ձև N 4

 

ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN|Զոհված    |Համայնքի |Զինծառայողի  |Զոհված     |Բնակարանային      |Պա- |

|ը/|(մահացած) |անվանու- |զոհվելու     |(մահացած)  |պայմանները`       |հանջ|

|կ |զինծառա-  |մը և     |(մահանալու)  |զինծառայողի|շահառուի հաշվառման|վող |

|  |յողի      |հաշվառման|օրը, ամիսը,  |օրենքով    |վայրը, ով է տան   |սեն-|

|  |ազգանունը,|վերցնելու|տարեթիվը,    |սահմանված  |սեփականատերը,     |յակ-|

|  |անունը,   |մասին    |պատճառական   |ընտանիքի   |համատեղ բնակվող   |ների|

|  |հայրանունը|համայնքի |կապը,        |անդամների  |անձանց թիվը և     |թիվը|

|  |          |ղեկավարի |սոցիալական   |թիվը,      |սեփականության     |    |

|  |          |որոշման  |ապահովության |ազգանունը, |վերաբերյալ        |    |

|  |          |համարը,  |խնդիրներ     |անունը,    |տեղեկատվությունը, |    |

|  |          |ամսաթիվը,|իրականացնող  |հայրանունը,|իսկ առնվ. 4-րդ կար|    |

|  |          |տարեթիվը |ստորաբաժանման|ազգակցական |վթարային` քանդման |    |

|  |          |         |տեղեկանքի    |կապը       |ենթակա բնակելի    |    |

|  |          |         |համարը,      |           |տարածություններում|    |

|  |          |         |ամսաթիվը,    |           |ապրելու դեպքում`  |    |

|  |          |         |տարեթիվը     |           |փաստը հավաստող    |    |

|  |          |         |             |           |եզրակացության     |    |

|  |          |         |             |           |տրամադրման օրը,   |    |

|  |          |         |             |           |ամիսը, տարեթիվը,  |    |

|  |          |         |             |           |համարը, տրամադրող |    |

|  |          |         |             |           |մարմնի անվանումը  |    |

|__|__________|_________|_____________|___________|__________________|____|

|1 |    2     |    3    |     4       |     5     |         6        | 7  |

|__|__________|_________|_____________|___________|__________________|____|

._________________________________________________________________________.

(4-րդ ձևը փոփ. 13.07.2023 թիվ 1157-Ն որոշում)

 

Ձև N 5

 

ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ԿԱՄ ԾԱՆՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN|ֆունկ|Հա-  |ֆունկ խորը կամ ծանրֆունկ խորը |Բնակարանային          |Պա- |

|ը/|խորը |մայն-|հաշմանդամության   |կամ ծանր   |պայմանները` շահառուի  |հանջ|

|կ |ծանր |քի ան|զինվորական        |հաշմանդամ- |հաշվառման վայրը, ով է |վող |

|  |     |վանու|կենսաթոշակ ստանալո|ության     |տան սեփականատերը,     |սեն-|

|  |հաշ- |մը և |իրավունք ունեցող  |զինվորական |համատեղ բնակվող անձանց|յակ-|

|  |մանդա|հաշ- |նախկին զինծառայողի|կենսաթոշակ |թիվը և  սեփականության |ների|

|  |մու- |վառ- |ֆունկ. սահման.    |ստ.իրավու  |վերաբերյալ            |թիվը|

|  |թյան |ման  |աստիճ., վնասվածք, |ունեցող    |տեղեկատվությունը, առնվ|    |

|  |զինվո|վերց-|       ստանալու   |նախկին     |ազն 4- կարգի վթարային`|    |

|  |րական|նելու|կամ հիվանդություն |զինծառայողի|քանդման ենթակա բնակելի|    |

|  |կենսա|մասին|ձեռք բերելու օրը, |օրենքով    |տարածություններում    |    |

|  |թոշա-|հա-  |ամիսը, տարեթիվը,  |սահմանված  |ապրելու դեպքում` փաստը|    |

|  |կի   |մայն-|սոցիալական        |ընտանիքի   |հավաստող եզրակացության|    |

|  |իրա- |քի   |ապահովության      |թիվը       |տրամադրման օրը, ամիսը,|    |

|  |վունք|ղեկա-|խնդիրներ          |           |տարեթիվը, համարը,     |    |

|  |ունե-|վարի |իրականացնող       |           |տրամադրող մարմնի      |    |

|  |ցող  |որոշ-|ստորաբաժանման     |           |անվանումը, իսկ խորը   |    |

|  |նախ- |ման  |տեղեկանքի համարը, |           |սահ. հաշմանդամության  |    |

|  |կին  |համա-|ամսաթիվը, տարեթիվը|           |զինվորական կենսաթոշակ |    |

|  |զինծա|րը,  |                  |           |ստա. իրավունք ունեցող |    |

|  |ռայո-|ամսա-|                  |           |նախկին զինծառայողի    |    |

|  |ղի   |թիվը,|                  |           |դեպքում` նաև  նրան և  |    |

|  |ազգա-|տարե-|                  |           |ընտանիքի յուրաքանչյուր|    |

|  |նու- |թիվը |                  |           |անդամի մասով          |    |

|  |նը,  |     |                  |           |սեփականության         |    |

|  |անու-|     |                  |           |իրավունքով բնակելի    |    |

|  |նը,  |     |                  |           |տարածության բնակելի   |    |

|  |հայրա|     |                  |           |մակերեսի չափը         |    |

|  |նունը|     |                  |           |                      |    |

|__|_____|_____|__________________|___________|______________________|____|

|1 |  2  |  3  |        4         |     5     |          6           |  7 |

|__|_____|_____|__________________|___________|______________________|____|

._________________________________________________________________________.

(5-րդ ձևը փոփ. 13.07.2023 թիվ 1157-Ն որոշում)

 

Ձև N 6

 

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN|Զոհված     |Համայնքի    |Զինծառայողի  |Զոհված     |Բնակարանային  |Պա- |

|ը/|(մահացած)  |անվանումը և |զոհվելու     |(մահացած)  |պայմանները    |հանջ|

|կ |զինծառայողի|հաշվառման   |(մահանալու)  |զինծառայողի|              |վող |

|  |ազգանունը, |վերցնելու   |օրը, ամիսը,  |օրենքով    |              |սեն-|

|  |անունը,    |մասին       |տարեթիվը,    |սահմանված  |              |յակ-|

|  |հայրանունը |համայնքի    |պատճառական   |ընտանիքի   |              |ների|

|  |           |ղեկավարի    |կապը,        |անդամների  |              |թիվը|

|  |           |որոշման     |սոցիալական   |թիվը       |              |    |

|  |           |համարը,     |ապահովության |           |              |    |

|  |           |ամսաթիվը,   |խնդիրներ     |           |              |    |

|  |           |տարեթիվը    |իրականացնող  |           |              |    |

|  |           |            |ստորաբաժանման|           |              |    |

|  |           |            |տեղեկանքի    |           |              |    |

|  |           |            |համարը,      |           |              |    |

|  |           |            |ամսաթիվը,    |           |              |    |

|  |           |            |տարեթիվը     |           |              |    |

|__|___________|____________|_____________|___________|______________|____|

|1 |    2      |    3       |     4       |     5     |         6    | 7  |

|__|___________|____________|_____________|___________|______________|____|

._________________________________________________________________________.

 

Ձև N 7

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N----

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

    քաղ. Երևան                                   ____ ____________ 20 թ.

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ __________________ի, ով գործում է

(անունը, հայրանունը, ազգանունը) ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման համաձայն (այսուհետ` համապատասխան մարմին), մի կողմից, և քաղաքացի _____________________________________________________________________ ը, (անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրային տվյալները) (այսուհետ` շահառու) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համապատասխան մարմինը շահառուի բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով շահառուին տրամադրում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` __________________________________ դրամ:

(գումարի չափը` թվերով և բառերով)

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Համապատասխան մարմինը պարտավոր է`

2.1.1. շահառուին տրամադրել բնակարանի գնման վկայագիր.

2.1.2. շահառուի կողմից նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը համապատասխան մարմին ներկայացնելու օրվանից հետո 10 բանկային օրվա ընթացքում բնակարանի (բնակելի տան) վաճառողի կողմից ընտրված բանկի միջոցով, բնակարանի գնման վկայագրում նշված գումարը փոխանցել վաճառողի հաշվեհամարին.

2.1.3. սույն պայմանագրի 2.1.2-րդ կետում նշված գումարի փոխանցման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին և (կամ) բնակարան վաճառողին ծանուցել գումարի փոխանցման մասին:

2.2. Համապատասխան մարմինն իրավունք ունի`

2.2.1. շահառուից պահանջելու ստորագրել պարտավորագիր այն մասին, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու դեպքում, անկախ հետագայում բնակարանային պայմանների վատթարացման պատճառից, շահառուն չի կարող համապատասխան մարմինը ներկայացնել բնակարանային պայմանների բարելավման պահանջ:

2.3. Շահառուն պարտավոր է`

2.3.1. բնակարանի գնման վկայագիրն ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում գնել բնակարան (բնակելի տուն) և առուվաճառքի պայմանագիրը ներկայացնել համապատասխան մարմին, իսկ այդ ժամկետի ընթացքում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում ժամկետի ավարտից հետո բնակարանի գնման մարված վկայագիրը վերադարձնել համապատասխան մարմին.

2.3.2. սույն պայմանագրով սահմանված գումարից ավելի բարձր գին ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացնել իր միջոցների հաշվին:

2.4. Շահառուն իրավունք ունի`

2.4.1. նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը համապատասխան մարմին ներկայացնելուց հետո պահանջելու համապատասխան մարմնից բնակարանի գնման վկայագրում նշված գումարը փոխանցել վաճառողի հաշվի համարին.

2.4.2. սույն պայմանագրի 2.3.1-ին կետի համաձայն բնակարանի գնման վկայագիրը համապատասխան մարմինը վերադարձնելուց հետո պահպանելու բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

 

3. Վեճերի լուծումը և պայմանագրի կնքումը

 

3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:

3.2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ:

 

4. Եզրափակիչ և այլ դրույթներ

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 6 ամիս ժամկետով:

4.2. Սույն պայմանագրի համաձայն շահառուի կողմից բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու ժամկետը սահմանվում է 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

4.3. Սույն պայմանագրի 4.2-րդ կետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և սույն պայմանագիրը համարվում է լուծված, իսկ շահառուն պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

 

5. Կողմերի վավերապայմանները

 

      ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆ                       ՇԱՀԱՌՈՒ

    ________________________________      ________________________________

(պաշտոնատար անձի անվան ու հայրանվան   (անձի անվան ու հայրանվան

    սկզբնատառերը, ազգանունը)              սկզբնատառերը, ազգանունը)

    ________________________________      ________________________________

            (ստորագրությունը)                     (ստորագրությունը)

Կ. Տ.

    ______ ________________ 20 թ.         ______ ________________ 20 թ.

 

(7-րդ ձևը փոփ. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

 

Ձև N 8

._____________________________________________________________________.

|                              Զինանշան                               |

|                                                                     |

|                      ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ                       |

|                      N ________ - ___________                       |

|                         սերիա        համար                          |

|                                                                     |

| ____________________________________________     __________________ |

|            անուն, ազգանուն, հայրանուն              ծննդյան տարեթիվը |

| __________________________________ ________________________________ |

|           ծննդյան վայրը             անձնագրի կամ նույնականացման     |

|                                        քարտի սերիան ու համարը       |

| __________________________ ________________________________________ |

|     հասանելիք բնակարանի      տրամադրվող աջակցության չափը թվերով և   |

|   սենյակների թիվը տառերով                տառերով                    |

| ______________________________ ____________________________________ |

|  վկայագրի տրամադրման ամսաթիվը   վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի |

|                                      տան) ձեռքբերման ժամկետը        |

| Հայաստանի Հանրապետության                                            |

| պաշտպանության նախարար  ____________________________________________ |

|                                 ստորագրություն, ազգանուն            |

|                         Կ. Տ.                                       |

._____________________________________________________________________.

 

Ձև N 9

 

Զինանշան

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ

 

N _____ - __________________

                         սերիա         համար

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

    անուն, ազգանուն, հայրանուն          ծննդյան օր, ամիս, տարի

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

    ծննդյան վայրը        անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

     հասանելիք բնակարանի                      տրամադրվող աջակցության

     սենյակների թիվը տառերով                  չափը թվերով և  տառերով

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

   վկայագրի տրամադրման ամսաթիվը           վկայագրի միջոցով բնակարանի

                                          (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը

 

Հայաստանի Հանրապետության ազգային

անվտանգության ծառայության տնօրեն _____________________________________

ստորագրություն, ազգանուն

 

Կ. Տ.

 

(9-րդ ձևը լրաց. 03.08.2023 թիվ 1321-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.2018
N 1419-Ն
Որոշում