Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1398.160902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2002 թվականի N 1398-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշմամբ «Նաիրի» բուժառողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Կապուտակ Սևան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել 4 քոթեջը (այդ թվում` 4 շենք (880 քառ. մ, 28 մեքենասարքավորում, 59 արտադրատնտեսական գույք) և հացատունը (այդ թվում` մեկ շենք (355,2 քառ. մ, 3 մեքենասարքավորում, 9 արտադրատնտեսական գույք)` ընդամենը 26667 հազ. դրամ գնահատված արժեքով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինությանը:

2. Հաշվեկշռային մեթոդով 76036 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կապուտակ Սևան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

3. Սահմանել «Կապուտակ Սևան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 73374 հազ. դրամ, որը համապատասխանում է 73374 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 73374 հազ. դրամ:

5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 73374 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 100 տոկոսին:

6. «Կապուտակ Սևան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2662 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 1476 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 130 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 449 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 607 հազ. դրամ:

7. «Կապուտակ Սևան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

դ) գնորդի կողմից մասնավորեցման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գնորդի և «Կապուտակ Սևան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել շենքի ու տարածքների օգտագործման իրավունքի գրավի պայմանագիր:

9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

10. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 1 ամսվա ընթացքում:

12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.09.2002
N 1398-Ա
Որոշում