040.1379.120902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1379-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման NN 1 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «07. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված միջոցներից հատկացնել 2,100,000.0 հազար դրամ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1379-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամներով)
._____________________________________________________________________.
| ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի | Գումարը |
| ֆինանսավորման աղբյուրները |(դրական նշանով |
| |ներկայացված են |
| |պակասեցվող գումարները)|
| |______________________|
| |ինն ամիս | տարի |
|______________________________________________|___________|__________|
| Ա | 3 | 4 |
|______________________________________________|___________|__________|
| ԸՆԴԱՄԵՆԸ |500,000.0 | - |
| այդ թվում` | | |
| Բ. Արտաքին աղբյուրներ |500,000.0 | - |
| 2. Օտարերկրյա պետությունների միջոցներ |500,000.0 | - |
| այդ թվում` | | |
| բ) վարկերի մարում |500,000.0 | - |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1379-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազար դրամներով)
._____________________________________________________________________.
|Խմբի|Ենթա-| Բյուջետային ծախսերի գործառական |Գումարը |
|N |խմբի | դասակարգման խմբերի և ենթախմբերի, |(դրական նշանով |
| |N | ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |ներկայացված են |
| | | իրականացնող մարմինների անվանումները|ավելացվող գումարները)|
| | | |_____________________|
| | | |ինն ամիս |տարի |
|____|_____|____________________________________|__________|__________|
| | | ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |500,000.0 | - |
|____|_____|____________________________________|__________|__________|
|02 | | ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |300,000.0 | - |
|____|_____|____________________________________|__________|__________|
| | | այդ թվում` | | |
| |01 | Ռազմական կարիքներ |300,000.0 | - |
| | | այդ թվում` | | |
| | | 01. Ռազմական կարիքների բավարարում |300,000.0 | - |
| | | ՀՀ պաշտպանության նախարարություն |300,000.0 | - |
|____|_____|____________________________________|__________|__________|
|05 | | ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ |200,000.0 | - |
|____|_____|____________________________________|__________|__________|
| | | այդ թվում` | | |
| |02 | Հիվանդանոցային բուժօգնություն |200,000.0 | - |
| | | այդ թվում | | |
| | | 01. Հիվանդանոցային բուժօգնություն |200,000.0 | - |
| | | ՀՀ կառավարությանն առընթեր պետական | | |
| | | առողջապահական գործակալություն |200,000.0 | - |
._____________________________________________________________________.