Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐ ...

 

 

040.1295.300802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1295-Ա

 

ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թույլատրել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 61464 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող Ծաղկաձորի հանգստյան տունը` իր ամբողջ տարածքով ու գույքով (այսուհետ` գույք), 61464 հազար դրամ արժեքով (առանց ավելացված արժեքի հարկի)` կրեդիտորական պարտքի դիմաց օտարել «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերությանը` վերջինիս թույլատրելով ձեռք բերված գույքը` 61464 հազար դրամ արժեքով (առանց ավելացված արժեքի հարկի), օտարել «Մուլտի Էիր» ընկերությանը` «Ավիասնունդ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան կրեդիտորական պարտքի դիմաց:

(1-ին կետը խմբ. 25.11.02 թիվ 1807-Ա որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմանը կից N 2 ցանկից հանել 19-րդ տողը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2002
N 1295-Ա
Որոշում