Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 10 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2023 թվականի N 1711-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին» N 1067-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 2-րդ կետում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ` կոմիտե)» բառերով, իսկ «վարչություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կոմիտե» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`

i

ա. կարգի 4-րդ կետը «սուբյեկտներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ համայնքների)» բառերով.

բ. կարգի ամբողջ տեքստում «պետական կառավարչական հիմնարկ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

i

գ. կարգի 10-րդ կետը «գույքը» բառից հետո լրացնել «(բացառությամբ համայնքների)» բառերով,

դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

i

«10.1. Պետական գույքն առանց հանրօգուտ ծրագրի և գնահատման տրվում է նվիրաբերությամբ` նվիրաբերության սուբյեկտ համարվող համայնքներին, եթե այն`

1) օգտագործվելու է տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը համապատասխանող ծրագրի իրականացման համար.

2) ապահովելու է տեղական ինքնակառավարման մարմինների սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացումը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2023 թ. հոկտեմբերի 5

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2023
N 1711-Ն
Որոշում