040.1175.150802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2002 թվականի N 1175-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետի «ագ» ենթակետին և «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 11 խմբի 07 ենթախմբի «01. Հակասողանքային միջոցառումներ» ծրագիրն իրականացնող մարմինների թվում ավելացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանը:
2. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
i
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում Գետաշենից փախստականների համար բնակարանների մի մասի անավարտ հաղորդակցուղիների աշխատանքներն ավարտելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 4,7 միլիոն դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով):
(4-րդ կետը փոփ. 24.10.02 թիվ 1676-Ն որոշում)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հուլիսի 18-ի N 1175-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ)
(հազար դրամներով)
._________________________________________________________________________.
|Բյուջետային|Բյուջետային ծախսերի գործառական |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |դասակարգման խմբերի և ենթախմբերի, |Հանրապետության 2002 |
|գործառական |տնտեսագիտական դասակարգման հոդվածների,|թվականի պետական բյուջեի|
|դասակարգման|ֆինանսավորվող ծրագրերի և դրանք |մասին» Հայաստանի |
| |իրականացնող մարմինների անվանումները |Հանրապետության օրենքի |
| | |N 1 հավելվածում և |
| | |փոփոխություններ |
| | |Հայաստանի |
| | |Հանրապետության |
| | |կառավարության 2002 |
| | |թվականի փետրվարի 25-ի |
| | |N 172 որոշման N 5 |
|___________| |հավելվածում |
|խումբ|ենթա-| |_______________________|
| |խումբ| |ինն ամիս |տարի |
|_____|_____|_____________________________________|_________|_____________|
| 11 | 07 |01. Հակասողանքային միջոցառումներ |(27000.0)|(60000.0) |
| | |ՀՀ քաղաքաշինության նախարարություն | | |
| | |_____________________________________|_________|_____________|
| | |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |(27000.0)|(60000.0) |
| | |դասակարգման «Կապիտալ շինարարության | | |
| | |ծախսեր» հոդվածով | | |
|_____|_____|_____________________________________|_________|_____________|
| | |ՀՀ Սյունիքի մարզպետարան | 9000.0 | 29000.0 |
| | |_____________________________________|_________|_____________|
| | |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական | 9000.0 | 29000.0 |
| | |դասակարգման «Կապիտալ շինարարության | | |
| | |ծախսեր» հոդվածով | | |
|_____|_____|_____________________________________|_________|_____________|
| 04 | 03 |12. Կրթական օբյեկտների շինարարություն| 12000.0 | 25000.0 |
| | |(Մարտունու N 3 դպրոց) | | |
| | | | | |
| | |ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան | 12000.0 | 25000.0 |
| | |_____________________________________|_________|_____________|
| | |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական | 12000.0 | 25000.0 |
| | |դասակարգման «Կապիտալ շինարարության | | |
| | |ծախսեր» հոդվածով | | |
|_____|_____|_____________________________________|_________|_____________|
| 14 | 06 |08. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ| 6000.0 | 6000.0 |
| | | | | |
| | |ՀՀ կառավարություն | 6000.0 | 6000.0 |
._________________________________________________________________________.