(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 1992 թ. թիվ 521
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել բյուջեի հաշվին պահվող Հայաստանի Հանրապետության կազմակերպություններին ու հիմնարկներին`
i
1. Գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության օրական ծախսերը հատուցել` ժամանման օրից մինչև մեկնելու օրը Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մայրաքաղաքներում` ------------, մյուս քաղաքներում, ինչպես նաև շրջկենտրոններում ------, այլ բնակավայրերում` --------, Երևան քաղաքում` ---------, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքներում և շրջկենտրոններում` --------, այլ բնակավայրերում` ---------- ոչ ավելի:
/1 կետը փոփ. 10.02.93 թիվ 34 որոշում/
2. Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ` -------- չափով, իսկ Ծայր Հյուսիսի շրջաններում և նրան հավասարեցված վայրերում` -------- չափով:
/2 կետը փոփ. 10.02.93 թիվ 34 որոշում/
i
3. Նշված ծախսերի հատուցումը կատարել 1992 թվականի հոկտեմբերի 1-ից, առանց փաստացի կատարված ծախսերը հաստատող փաստաթղթերի ներկայացման:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից արտադրվող և իրացվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաներին համապատասխան:
i
5. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գների փոփոխմանը զուգընթաց գործուղման ծախսերի նորմաներում կատարել համապատասխան փոփոխություններ:
i
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի ,Գործուղման ծախսերի նորմաների ավելացման մասին» թիվ 389 և 1992 թվականի օգոստոսի 20-ի «Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման առանձին ծախսերի նորմաների սահմանման մասին» թիվ 445 որոշումները: